Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Եւ ձայն ածես զինչ զանեղբայր քոյր,
Հաւբալն արար պատասխանի, թէ՝
— Ի՞նչ ցեղ չի նստիմ
Ի յանհուր, ի յանջուր և յանեղեմն դաշտին.
Ի՞նչ ցեղ չի տամ զերդ այրի,
Եւ չ՛ողբամ զերդ զգերի,
Եւ ձայն աձեմ զերդ անեղբայր քոյր.
Երբ չի ծնանին իմ յղիքն,
Չյդենան իմ երընճնիքն,
Եւ չի արձակեցան իմ գոգարգելքն,
Նա հրամայեաց տէրն, թէ՝
— Մի նստել
Ի յանհուր, ի յանջուր և յանեղեմն դաշտիդ.
Եւ մի լայր զերդ այրի,
Եւ մի ողբայր զերդ զգերի,
Եւ ձայն աձել զերդ անեղբայր քոյր,
Քո յղիքն ծնանեցան,
Եւ քո երընճնիքն յղեցան,
Եւ արձակեցան քո դողարգելքն,–
Արձակեցաւ երկինք,
Եւ արձակեցաւ երկիր,
Եւ արձակեցաւ ծաոայն աստուծոյ..,[1]

Սկզբնական «աղոթքները», հարկավ, այսպես երկայն չեն եղել, այլ միայն կարճ ու կրկնված խոսքեր են եղել, ինչպես հետևյալն է.

Չար աչքը չար փշին,
Չար աչքը չար փշին,
Չար աչքը չար փշին,

Կամ հետևյալը մի հմայեկից.

Չար ակն ի չար փուշն,
Չար փուշն ի բարկ կրակն,
Բարկ կրակն ի քարն,
Քարն ի յանյատակ ծովն . . .

Բերենք մի ծննդկանի «աղոթք» ևս.

Ելանք դարով, շրջանք ձորով.
Մեր տերն եկավ, հազար բարով.
Ասինք՝ «Տե՛ր, մւր կ՚ երթաս»,
— Կերթամ դուռը հիվանդին,
Ելնեմ երդիկ տղոցկանին,
Զնջիլ քաշեմ բոլոր պատին,
Չվախենա սիրտն ի փորին,

17

  1. Ղ. Ալիշան, Հին հաւատք. Վենետիկ, 1893, էջ 383: