Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աստվածաշնչի այս թարգմանության հետ զուգընթաց թարգմանել են եկեղեցու մեջ ընդունված աղոթքները: Դրանք անհրաժեշտ էին գործնական պետքի, ժամերգության համար: Դրանք, բացի աղոթքներից ու սաղմոսներից, էին նաև որոշ թվով նոր երգեր, որոնք ընդունված էին ընդհանուր եկեղեցու մեջ;: Դրանց մի մասը հայերենի նշանագրերից առաջ էլ թերևս ասորերենից կամ հունարենից թարգմանված են եղել բերանացի, քանի որ ժամերգությունը բերանացի էր կատարվում: Դրանց վրա աշխատել է Սահակը «Երանելւոյն Սահակայ զեկեղեցական գրոց գումարութիւնն կանխաւ ի յունական բարբառոյն ի հայերէն դարձուցեալ, և բազում ևս զհայրապետաց սրբոց զճշմարիտ զիմաստութիւնն»–երանելի Սահակը,– գրում է Կորյունը,–առաջուց հունական լեզվից հայերեն էր դարձրել եկեղեցական գրքերի ամբողջությունը, և շատ էլ սուրբ հայրապետների ճշմարիտ իմաստությունը, «Եկեղեցական գրքերը», դրանք, ինչպես ընդունում են, եկեղեցու ժամերգության և ձևակատարությունների ժամանակ գործածված գրքերն են— ժամագիրք, պատարագամատույց, տոնական, որոնց հիմնական մասերը հին են: Իսկ «Սուրբ հայրապետների ճշմարիտ իմաստություն» ասելով հասկանալի են աստվածաբանական-դավանաբանական գրվածքները:

Աստվածաշնչի և եկեղեցական գրքերի թարգմանություններն անհրաժեշտ էին: Աստվածաշնչի վրա ասում էին տալիս, իսկապես աստվածաշունչ էին սովորեցնում: Դա և՛ ընթերցանության, և՛ կրոնի գիրքն էր:

Թարգմանության գործով, ինչպես երևում է, պարապել է ավելի Սահակ կաթողիկոսը, որ մանկությունից լավ կրթություն էր ստացել հույների մեջ, քաջ հելլենագետ էր: Նա էլ մի ժամանակ անձնատուր էր եղել ճգնավորական կյանքի, և բազմաթիվ աշակերտների հետ շրջում էր քարոզելու, կաթողիկոս դառնալով՝ բնականաբար նվիրվում է եկեղեցու գործերին: Մաշտոցը շրջում էր գավառները, իսկ կաթողիկոսն իր պաշտոնի պատճառով մնում էր ավելի Վաղարշապատում, ուստի և ավելի հարմարություն ուներ գրավոր աշխատանքով պարապելու, Կորյունը պատմում է, թե երբ Մաշտոցը երկրորդ անգամ Վրաստանին այցելելուց հետո՝ վերադառնում է Վաղարշապատ՝ այն ժամանակ «Երկու երանելիներն էլ ուշադրություն դարձրին իրենց ազգի դպրությունն ավելի հարգելու և դյուրացնելու և անմիջապես ավելացնում է, թե «Մեծն Սահակը սկսեց թարգմանել ու գրել ըստ իր առաջվա սովորության»: Ապա թարգմանության համար հարկ է լինում նույնիսկ հատուկ թարգմանիչներ ուղարկել ժամանակի եկեղեցական-գրական կենտրոնները, նրանք իրենց աշակերտներից երկուսին, Հովսեփին և Եզնիկին, որ Այրարատյան գավառի Կողբ գյուղից էր, ուղարկում են Եդեսիա, որպեսզի ասորական սուրբ հայրերի ավանդությունները հայերեն թարգմանեն: Այդ փորձը կատարելուց հետո՝ նրանք թարգմանություններն ուղարկում են Սահակին ու Մաշտոցին և իրենք դնում են Կոստանդնուպոլիս, «ուր և ուսանելով և հմտանալով՝ կարգվում են հելլենական լեզվից թարգմանիչներ»։ Ապա այնտեղ դնում են և Ղևոնդեսն ու Կորյունը:Սա Մաշտոցի վարքագիրն է, երիտասարդները Եդեսիայում ու Կոստանդնուպոլսում ծանոթանում: