Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է հասկանալ։ Հետզհետե այս հունասիրությունը, հունական գիտության սերը, ավելի զարգանում է 5–րդ դարի երկրորդ կեսից, երր առաջ են գալիս մարդիկ «լի գիտությամբ հայովս և առաւելեալ յունիւն», ինչպես եղել է Գյուտ կաթողիկոսը:

Հունական գիտության սերն անցնում է բնականաբար և հունական լեզվին. մարդիկ հափշտակվում են՝ նկատելով սրա մշակված լինելը համեմատությամբ հայերենի հետ, որ չուներ այն մեծ առավելությունները վերացական գաղափարներ արտահայտելու համար, ինչ որ հունարենը: Առաջին հերթին անպայման մտածում են ստեղծել հունարենի ձևով ճիշտ գիտական տերմիններ: Այս անհրաժեշտ էր, բայց հունական լեզվի առաջ խոնարհումը 5-րդ դարի կեսերից տանում է դեպի չափազանցություն։ Արիստոտելի («ճառց Արիստոտելի Ցաղագո տասն ստորոգութեանց» և «Յաղագս մեկնության», Պորփիրի («ներածության») և ուրիշ մեծ ուսուցիչների թարգմանությունների լեզուն այնքան բառացի հունաբան է, այնքան «հունարեն է հայերենի բառերով», որ դրանք դժվար է հասկանալ առանց հունարեն բնագրի, «ոչ միայն ամեն մի բառը, այլև նույնիսկ բարդ բասերի աոանձին մասերն ստրկական ճշտությամբ են թարգմանված»:

Այսպիսի «նյսւթական» թարգմանության պատճառը սկզբում անշուշտ եղել է մասամբ նաև թարգմանիչների անվարժությունը և հունարենին, և՛ հայերենին, - ինչպես նույնը տեսնում ենք և մեր օրերում այլ լեզուներից թարգմանողների վերաբերմամբ, - բայց այդ եղել է նաև գիտակցաբար, որոշ նպատակով։ Կ. Պոլսի դպրոցում հների գրվածքները հասկանալի դարձնելու համար՝ դրանց մեկնություններն էին անում՝ հաճախ ձևականորեն, բառ ու բառ»: Եվ որովհետև մեկնություններն ես թարգմանվում Էին հայերեն, պետք է, ուրեմն, թյուրիմացություններից զերծ մնալու համար, մեծ հեղինակների մեկնելի երկերը բառացի թարգմանվեին հայերեն, «պահելով սկզբնագրի լեզվի բոլոր դժվարությունները, որոնց բացատրությունների առարկա են եղել»: Այս է պատճառը, որ այդպիսի կարևոր երկերի թարգմանության լեզուն ավելի հունաբան է, քան դրանց համեմատաբար պակաս կարևոր մեկնությունների թարգմանություններինը, որոնց համեմատաբար պարզ և հասկանալի են։ Դավանաբանական երկերն էլ ստրկորեն բառացի են թարգմանված՝ վիճաբանությունների ժամանակ թյուրիմացության տեղիք չտալու համար:

Այսպես խիստ հունաբան լեզվով թարգմանված են բացի դավանաբանական են փիլիսոփայական երկերից նաև ուրիշ գրցեր, ինչպես՝ «Պիտոյից գիրքը», որ ճարտասանական կանոնների ու վարժությունների համար հորինված մի աշխատություն է, և Դիոնիսիոս Թրակացու (2-րդ դարում մեր թ. ա.) քերականությունը, որ միայն ստուգաբանություն է, որ և մեծ ժողովրդականություն է վայելել և նույնպես շատ մեկնվել է։ Հայերի մեջ այս քերականությունը երկար դարերի ընթացքում դարձել է առարկա զանազան մեկնությունների, և կազմել են հայոց հին գրականության մեկ ճյուղը: