Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԻՆ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ

ՀԱՅԿ ԴԻՑԱԶՆ

1. Հայկ և Օրիոն։—Հնագույն բանաստեղծության մի տեսակն են և առասպելները։ Դրանք փոքրիկ զրուցիկեր են, որոնց մեջ, ըստ նախնական աշխարհայեցության ու հավատալիքների, «բնությունն ու հասարակական ձևերը… անգիտակցորեն մշակված են ժողովրդի երևակայությամբ»: Դրանց մեջ` ոգիների, դիցազների կամ աստվածների պատկերով` ձևավորված ու դրոշմված են նախնական ժոդովուրդների հայացքը մի կողմից` հասարակական հարաբերությունների, մյուս կողմից` բնության ուժերի և երևույթների վրա: Հնուց ի վեր հայ ժողովրդի մեջ պատմվել են բազմաթիվ աոասպելներ, որոնք մասամբ կապված են նաև հայոց սկզբնական պատմության և կրոնի հետ։ Այդպիսին են Մովսես Խորենացու Հայոց Պատմության մեջ բերված մի քանի առասպելները, որոնցից և Հայկինը: Հայկի առասպելը, ըստ Մ. Խորենացու, ծագում է «գուսանականից»[1] Այդ պատմում է նաև Սեբեոս եպիսկոպոսը[2], և հիշատակում է Անանիա Շիրակացին[3]։

  1. Մ․ Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները Մ. Խորենացու Հայոց Պատմության մեջ (Արատապած «Արարատ» ամսագրից, Վաղարշապատ, 1899, էջ 178-232, 521–590: Այստեղ տեսնել նաև աղբյուրները և ուսումնասիրության մանրամասները։ Հին ավանդական բանահյուսության ուսումնասիրության նկատմամբ կարևոր է հիշել հետևյալները. Մկրտիչ Էմին, Վեպք Հնոյն Հայաստանի, Մոսկվա, 1860. Հովսեփ Գաթրրճյան, Պատմութիւն մատենագրութեան Հայոց, անդիր ժամանակ, Վիեննա, 1851․ Յա․ Պայասանյան, Պատմություն Հայոց գրականության, հատ. առաջին, բանավոր գրականություն, Թիֆլիս, 1865. Մ. էմին, Մ. Խորենացի ե Հայոց հին վեպերը, թարգմ. Գ. Խայաթյանց, Թիֆլիս,1886. ռուս, բնագիրը Մոսկվայում, 1881 թ, Տաշեան, Հայկական աշխատասիրութիւնց պ. Ֆեթթերի, ի մի ամփոփված և թարգմանված, Վիեննա, 1895., Գ․ Զարբհանալյան, Հայկական հին դպրության պատմություն, Վենետիկ, 1897, Աբր. Ջամինյան, Հայ գրականության պատմություն, Նոր-Նախիջևան, 1914. Վերջին երկուսը նկատի են աոնված և ուրիշ դեպքերում,․
  2. Սեբեոսի եպիսկոպոսի Պատմութիւն, ի ձեռն Յա. Մալխասեանց, Երևան, 1939,էջ3–5,
  3. Անանիա Շիրակացի. Տիեզերագիտություն և Տոմար, ի ձեռն Աշ. Աբրահամյանի, 76 (գլուխ ԽԲ), «Հայկ ում անուն աղեղնաւոր հսկայ՝ յաղդէ Յարեթի որդւոյ Նոյի, եկեալ ի Բաբելոնէ՝ տիրեաց Հայոց. Եւ բնակեալ ի Հայո և յանուն.նորա կոչեցան Հայք,նույնպէս որդւոց և դստերաց իւրոց եդ անուանս. գոր ասեալ Հայոց զանուանս ուոտերաց և գոտերաց նորա՝ եդին ի վերայ ամսոցդ՝ վասն մեծարանաց հորն և զաւականց, և ենայոսքիկ Նաւասարդ, Հոռի, Ռահմի և Մահեկի, Արեգ և Ծարերի, դստերք էին Հայկին։ Տրէ, Բազոց, Արաց և Հրոտից որդիք էին Հայկին։ Իսկ Մարդաց և Հարաւանց, զոր այժմ Ահկի կոքեն այսի գործոցանուտնեցանզի ընգ այն ժամանակս ամտոնայինք էին սոցած։