Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հունարեն թարգմանությունների սկզբնավորության ժամանակը Ճ-րդ դարի վերջերից գնում են այս հիմունքով․ «Հայոց մատենագրության մեջ, ինչպես հայտնի է, հունարեն դպրոցի ականավոր ներկայացուցիչները, մեծ մասամբ, անվանում են փիլիսոփա կամ իմաստասեր, ճարտասան և քերթող։ Արդ՝ Ճ-րդ դարի վերջերից սկսած հայոց մատենագրության մեջ հիշատակված կան մի շարք հայ մատենագիրներ, որոնք կրում են վերոհիշյալ մականունները։ Հնագույնը սրանցից՝ Ղազար Փարպեցու Թղթի մեջ հիշված «Մովսես փիլիսոփան» է, որն ապրած պիտի լինի 5-րդ դարի վերջերում։ Որ այս Մովսեսը հունաբան դպրոցի հեղինակ է, այդ կարելի է ենթադրել նրա գրվածքների մասին Փարպեցու ծանոթ վկայությունից, նաև նրա «փիլիսոփա» մականվան հունական վերջավորությունից»։ Պետք է ավելացնել, որ Փարպեցին այդ Մովսես փիլիսոփայի համար գրում է, որ նա եպիսկոպոս է եղել, ուրեմն մեծ տարիքի է հասել, որ «»։ Որ նա մեռնելիս գրավոր անեծք է ասել և այդ անեծքը հայտնի է եղել և մարզպան Վահան Մամիկոնյանին։ Նրա այս նկարագիրը ցույց է տալիս, որ այդ Մովսեսը նշանավոր մարդ և անվանի գրական գործիչ է եղել։ Որ նա հայտնի է եղել իբրև փիլիսոփա և նրա մականունը հունարենի ձևով «փիլիսոփա» է եղել և ոչ ասորերենի ձևով «փիլիսոփա», դրանից երևում է, որ իրոք նա հունարեն դպրոցի հեղինակ է եղել, այն էլ իմաստասիրական երկերի թարգմանիչ, թե չէ՝ նրան լրջությամբ այդ մականունով չէր կոչիլ Փարպեցին՝ «երանելի փիլիսոփոսն Մովսէս»։ Հիմա՝ Ղ․ Փարպեցու Թղթի գրության ժամանակը եղել է 5-րդ դարի վերջերում կամ 6-րդի սկիզբներում, իսկ այդ Թուղթը գրելու ժամանակ փիլիսոփոս Մովսես եպիսկոպոսն արդեն վախճանված է եղել։ Հետևաբար, եթե այդ փիլիսոփան «ապրած պիտի լինի 5-րդ դարի վերջերում», նրա դրական գործունեության եռուն ժամանակը չի կարող նրա ծերության ժամանակ, ճ-րդ դարի վերջերում եղած լինել, այլ բավական տարիներ առաջ։ Ըստ այսմ՝ հունաբան դպրոցի սկիզբը, փիլիսոփայական երկերի թարգմանության ժամանակը, դարձյալ ճ-րդ դարի վերջերից ետ պիտի տանել մի քանի տասնյակ տարիներով, մասնավորապես մինչև ճ-րդ երրորդ քառորդը։

Տես՝ դավանաբանական պայքարի գրականություն, § 2, Տիմոթեոս Կուզի «Հակաճառությունը», այլև հինգերորդ հավելված՝ «Տիմոթեոս Կուզի «Հակաճառության» թարգմանվելու ժամանակը»։

8․ Հունաբան դպրոցի լեզվական ժառանգությունը։-Այս դպրոցի թարգմանիչները երբեմն ոչ միայն սարկական հետևողություն են անում հունարենի շարահյուսության, բառի դեմ բառ դնելով, և հունարենի խնդրառությունը գործածելով, այլև նոր հոլովական ու խոնարհման ձևեր են ստեղծում, ինչպես՝ մարդոյը, կոփեմ բայի համար՝ էկօփեցի, էկոփեցեր, էկոփեաց և շատ նմանները։ Նույնպես և իգական դերանունները՝ սե, դե, նե իրենց առանձին հոլովական ձևերով։ Բացի այդ՝ ի նախագրի