հալածանքի ժամանակ (840–Տ70) նահատակների մասին։ Թարգմանությունը կատարել է Արրահամ Զենակեցին, որ և Խոստովանող է կոչվում, նա Ավարայրի ճակատամարտից հետո՝ Ղևոնդյան քահանաների հետ տարվել է Պարսկաստան և աքսորվել է Ասորեստան, ուր և հավանորեն արել է թարգմանությունը։ Նա վերադարձել է Հայաստան 402 թ.։ Նրա մասին դրել են Եղիշեն և Ղազար Փարպեցին։
Հետագայում այսպիսի երկերից կազմվել են «Վարք որբոց» կամ «Վարք հարանց» և «Ճառընտիրք», «Յայսմաւուրք» կոչված ժողովածուները, որոնք պարունակում են սրբերի կյանքը և նահատակների վկայարանությունները։ Վերջինները, բաժանված յուրաքանչյուր ամսի օրերի վրա, ամբողջ տարին,ըստ հավուր պատշաճի, կարդացվում էին եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո՝ ի յիշատակ սրբոցն՝ և ի յօգուտ վարուց ջերմեռանդ լսողացն»։ Դրանց մեջ կան, հարկավ, և հայազգի սրբերի ու հայ նահատակների մասին ինքնուրույն գրվածքներ։ Կանգ առնենք իբրև օրինակ առանձնապես հետևյալ սրբի վարքի վրա։
5. Ալեքսիանոսի վարքը։— Շատ սիրված ե, կարելի է ասել, նույնիսկ ժողովրդականացած մի հետաքրքիր պատմվածք է այս սրբի վարքը։ «Պատմութիւն յադագս որդւոյ թագաւորին Հռոմայեցւոց, որոյ անուն կոչի այր աստուծոյ»։ Ունենք այդ վարքի համար երկու թարգմանություն։ Երկրորդ թարգմանությունն ավելի ընդարձակ Է, մանրամասն պատմված, բայց էապես նույն բովանդակությունն ունի, ինչ որ աոաջին։ Երկրորդի մեջ Ալեքսիանոսի հայրը թագավոր չէ, այլ Եփիմիանոս անունով մի մեծ իշխան Հռոմում Արկազիոս և Ոնորիոս թագավորների ժամանակ, իսկ նրա կնոջ անունն է «Աղլայիս ըստ Յունաց և Աքիլա ըստ Հռոմայեցւոց և ըստ մերս՝ Աննա»։ Ալեքսիանոաի վարքն այս կարգի երկերի գեղեցիկ ու տիպիկ օրինակներից մեկն է, որի մեջ ցայտուն երևան են գալիս վարքագրությունների էական հատկությունները։ Ինչպես հին ֆեոդալական հերոսների համար մեծ արժեք ուներ ֆեոդալիզմի տեսակետով նշանավոր ծագումը, այսպես էլ սրբերի, վարքերի մեջ սովորաբար նախ փառաբանվում են նրանց ծնողները։ Ալեքսիանոսի վարքի առաջին թարգմանության մեջ նրա ծնողների մասին կարճ ասվում է, թե նրանք «յոյժ սիբրէին զաղքատասիրութիւն, զօտարս և զպանդուխտս ժողովէին ընդ յարկոք իւրեանց,և կերակրէին, և զգեցուցանեին»։ Երկրորդ թարգմանության մեջ ծնողների պատկերը և առհասարակ ամբողջ պատմվածքն ավելի ընդարձակ է ու մանրամասն նկարագրով և վարքերին հատուկ ճարտասանական զարդարուն ոճով, գովաբանությամբ։ Նրա հայրն արդեն մի իդեալական տիպ է քրիստոնյա մեծանուն բարեպաշտ մարդու, ինչպիսին եկեղեցին կուզեր, որ լինեին աշխարհի մեծամեծները։ Նա ծառայում է եկեղեցու շահերին, շինում է եկեղեցիներ, անկելանոց, հիվանդանոց