Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Սէր սուրբ՝ մայր է առողջութեան, անարատութեան, անբծութեան. որ խնամէ և յորդորէ յառաքինութիւն և յարդարէ յամենայն բարեգործութիւնս: Սէր աղբիւր է ամենայն բարեաց, որ արբուցանէ զսուրբ անձինս, և է գրաւական ամենայն երանութեանցն, և մեծութեան պարգևացն աստուծոյ բաշխող: Սէր բղխումն երախտեաց Քրիստոսի, և վայելեցուցիչ յանպատում շնորհս նորա. լուծիչ խռովութեան և տուիչ խաղաղութեան. լուսաւորիչ մտաց և անդամոց: Սէր սուրբ՝ հոգւոյ և մարմնոյ անեղծ ստացուած է, որք ունին զնա միշտ… Սէր աւետեօք կենդանի յուսոյն սփոփիչ է նեղութեան և վշտաց և լուծիչ ամենայն դժնդակութեանց ի վերայ եկելոց՝ որ զինուորին ընդդէմ առաքինաթեան հանդիսից: Սէր սուրբ՝ երախտեօքն հրեշտակ է խաղաղարար, որ զցասումն մերժէ և զոխութիւն լուծանէ ե զնախանձ արտաքս մղէ և քածուցանէ զչար։ Սէր սուրբ՝ այգի վայելուչ, որ խաղողով և գինեաւ զուարթացուցանէ զսիրտն և զզգայարանսն ի տրտմականացն եկամտից և ուրախ առնէ ի կամս տեառն: Սէր սուրբ՝ ձիթենի պտղալից է ի սրտի բաբեխորին, մզելով զձէթ ի լուսաւորութիւն իմանալեաց և յօծումն, երևելի անդամոցն ի զուարթութիւն: Սէր սուրբ՝ հոգևոր կարդաց յարդարիչ է և մարմնաւոր վարուց յանձանձիչ, որ ի միասին կապէ, և ոչ տայ բաժանել և քայքայել զհասարակաց բարին… Զի ամենայն արուեստք առաքինութեան սիրով յարդարին, սրբութիւն, արդարութիւն. և նովաւ ցուցանեն զհան– դէս լաւութեան իւրեանց. որ է վարիչ չարի և յորդորիչ բարւոյ, զօրավիգն աստուածասիրաց և կործանիչ խորամանկաց և մեղսասիրաց: Եւ խառնեալ սուրբ սէրն ընդ հաւատոց և ընդ յուսոյ՝ հանդիսանայ ի բարեպաշտութեան վարս, և միմեանց խաղաղութեամբն յայտնի առնէ զլուսաւոր կարգս» (ԺԱ. 125 և հտն.):


Հաճախ հորինում է բովանդակությամբ հակառակ, իսկ կազմությամբ միանման, բազմաթիվ բավական մեծ ասացվածներ, որոնցով նկարագրում է բարի ու չար գործեր ու վիճակներ և նրանց վարձատրությունները կամ պատիժներն ըստ Ս. Գրքի (Ե. 41 և հտն.). առհասարակ ձգտում է փոխաբերություններով և այլ բազմազան ձևերով ու պատկերներով կենդանի դարձնել արտահայտությունը, օգտվելով երբեմն Ս. Գրքի խոսքերից: Այսպես, օրինակ. «Այս են բոյսք չարութեան, զոր ժիր մշակքն քաղահան առնեն, և զբարի բոյսսն սնուցանեն ոռոգմամբ շնորհալից արտասուօք և առաքինասէր վարուք» (ԺԸ. 202)։ «Որ յստակ խորհրդովք աղբիւրանան ի բարեգործութիւնս՝ յորդորումն առ երախտիս ամենայն հեռաւորաց և մերձաւորաց. ոռոգանել զանդս մտաց և անդամոց հոգևոր շահիւք և մարմնաւոր պիտոյիւք. և այնպէս բազմացուցանել զպտուղս արդարութեան արմտեացն ի վայելումն անմահ կենացն» (ԺԸ. 203)։ «Այսպիսի խրատու լինել աշակերտ և խորհրդակից, և մերկանալ զբօսանս աշխարհիս և զհոգս սնոտիս, և զգենուլ զհոգևոր ազատութեանն լուսաւոր զգեստն, որ յառաքինութենէ կազմի անհամեմատ լուսովն» (ԺԸ. 205)։ «Զանմոլար գիտութիւն սփռել ի լսելիս մարդկան, զարթուցանել ի գործ բարեաց, և ունել զերասանակս անձնիշխան կամաց» (Ե. 41)։ «Յերկրի որպէս ի ծովու ծփեցան հողմակոծեալ և մրրկեալ մեղօք» (Դ. 37)։

Սիրում է բնությունից ու կյանքից նմանություններ, երբեմն և հակադրություններ բերել՝ նյութը պարզելու համար։ Օրինակ՝ «Եւ որպէս արեգակնս այս, որ լուսաւորէ զերկիր և որ ի սմա են արարածք՝ որ երևելիք են ի ծովու և ի ցամաքի, այսպէս հաւատոյն ճշմարտութիւնն և