սրբութիւնն լուսաւորէ զմիտս սիրողացն աստուծոյ» (Բ. 19)։ «Որպէս ամպ երբեմն կարկտիւ և հրով շրջի և երբեմն քաղցր անձրևով, այսպէս հրաման տեառն շարժի ի վերայ անարժանիցն բարկութեամբ և արժանաւորացն՝ քաղցրութեամբ ըստ արդար դատաւորութեանն» (Գ. 36)։ «Եւ որպէս ոչ է նման խաւար արեգական լուսոյ, սոյնպէս և ոչ արեգական լոյս կենդանի լուսոյ փառացն համեմատ է, զոր զգենլոց են սուրբքն զանստուեր լոյսն, զմշտնջենաւորն, զանփոփոխն, որ լին է կենդանարար բարութեամբք։ Զի որպէս ի զգալիսս արեգակնս, յիմանալիսն աստուած է՝ որ լուսաւորէ զամենայն» (ԺԲ. 155)։ «Եւ որպէս տղայքն որ ոչ գիտեն բառիւք զպէտս ի մարցն խնամոցն առնուլ, այլ արտասուօք զպիտոյսն խնդրեն և առնուն ի խնամոց սիրոյն, զի ոչ դադարեն ի լալոյ, մինչև ամենայն խնամք ի մարցն կատարի՝ ապա դադարէ և զուարճանայ և հանգչի, այսպէս պարտ է մեզ լինել առ բարեգութ տէրն, որ խնամէ զմեզ չաներևոյթս արարչական սիրովն… որ ի ձեռն մարգարէից եցոյց զապաշխարութեան հանգամանս…» (ԺԹ. 212)։ «…Որ սաստիկ ունի զվէրս մեղաց… բազում ջանք (և) ջերմեռանդ արտասուօք և բեկումն սրտի… ի ներքս բերիցէ առ ի լուծանել զդժնդակ ձմեռն խստութեան մեղացն. զի գարունն հոգևոր երևեսցի ի շնչել հարաւոյ ջերմութեան հոգւոյն։ Եւ ի վերուստ սաստիկ անձրևով… որ[պէս] երկիր զբոյսս և զծաղիկս բացայայտէ, և տունկք՝ զսաղարթս և զպտուղս առ ի վաչելս թագաւորաց և ռամկաց, որովք զուարճանան,— սոյնպէս և որ ջերմութեամբ հոգւոյն զհոսանս արտասուացն հեղու և լուծանէ զկապանս ձմեռնային մեղացն, արձակին բոյսք առաքինութեանն և պտուղք արդարութեան տնկոյն, որով ուրախանան երկնաւորք և երկրաւորք ի փառս աստուծոյ» (ԺԹ. 214—215):
Համեմատություններն երբեմն շատ ընդարձակվում են և դառնում առանձին նկարագիրներ, ինչպես, օրինակ, հետևյալները: «Որպես մանկունք որ յորովայնի մարց լինին յապաժոյժ և ի խաւարի թաղեալ և ոչ գիտեն զերկրիս վայելչութիւն, զարեգական պայծառութիւն և զլուսնի և զաստեղաց և զժամուց և զամսոց շրջագայութիւն, և զբուսոց և զտնկոց պտղաբերութիւն ի վայելս կենդանեաց, և որ այլ ևս անասնոց նախիրք և գազանաց և թռչնոց որ ի կերակուր, և որք ի հնազանդութիւն են անկեալ, որք որդոց մարդկան ի ցամաքի և որք ի ջուրս են ղուղակք որ պատրաստեալ որոգայթիւք ըմբռնին յորսողաց, և որ այլ ևս իցեն վաչելչութիւնք և պայծառութիւնք հանդերձից, և ոսկւոյ և արծաթոյ և ականց պատուականաց՝ որ ի զարդ մարդկան գործեցան և ի փառս թագաւորաց, յորս ուրախանան աշխարհասէրք. արդ՝ որպես ոչ գիտել մանկանցն զայս կեանս և ոչ նման է յորովայնի կենացն, սոյնպես և ոչ մեզ իմանալ զհանդերձեալ կեանսն, և ոչ համեմատի այս լոյս և կեանք առ այնր կեանք և լուսաւորութիւն փառաց ամենազօր տէրութեանն, զոր ակն ոչ ետես և ունկն ոչ լուաւ և ի սիրտ մարդոյ ոչ անկաւ, զոր պատրաստեաց աստուած սիրելեաց իւրոց զանվախճան երանութիւնսն ի Քրիստոս Յիսուս» (Ի. 220 և հտն.)։