Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիլք գնալ», շատ բաներ տեսնել: Իբր առանձին դեր կարող են կատարել ուրվականները— մեռելների հոգիները: Նրանք իբր կարող են ընդունել զանազան տեսանելի կերպարանքներ՝ մարդու, կենդանու, թռչունի: Նրանք իբր վնասում են մարդկանց, հիվանդություններ են առաջ բերում և այլն:

Հոգիների այս հավատքի հետ սերտ կապված էր մեռելների պաշտամունքը, որ առանձնապես կատարվում էր մի ամբողջ տարի, սկսած մեռնելուց անմիջապես հետո, և որի նպատակն էր լուսավորել նրանց հոգիները: Մեծապես պաշտելի են եղել տան նահապետների—նախնիների հոգիները: Հավատում էին, թե այդպիսի մեռելների հոգիները հոգում են իրենց զարմերի համար. նրանք իբր գալիս, մտնում են իրենց տները, ձայն են տալիս իրենց զավակներին, խոսում նրանց հետ, խորհուրդներ տալիս նրանց: Ինչպես հին իրանացիների մեջ ֆրավաշիները— ուրվականները, մեռելների հոգիները—իրենց որոշ տոներին ավելի պաշտելի էին, նույնպես և հայերի մեջ մեռելների պաշտամունքն առանձնապես կատարվում էր տարին հինգ անգամ՝ հինգ մեծ տոներին: Հավատում էին, թե հինգ նավակատիքներին «անցելոց» հոգիներն այն աշխարհից վերադառնում են, ման գալիս իրենց գերեզմանների կամ տների շուրջը, լինում իրենց սերնդի մոտ: Ուստի պետք էր խունկ ու մոմով «հիշատակ մեռելոց» կատարել: Երեք օր նրանք իբր մնում էին երկրի վրա և երրորդ օրը, «մեռելոցքը» կատարելուց հետո, վերադառնում երկինք՝ իրենց տեղերը:

Եվ վերջապես, այս նախնական հավատքի մնացորդներից կարևոր է հիշել և հետևյալը: Ինչպես հին իրանացիների մեջ ֆրավաշիները, նույնպես և հայերի մեջ մեռելների հոգիները և նրանց պաշտամունքը մոտիկ հարաբերության մեջ են դրվել աստղերի հետ: Հավատում էին, և մինչև հիմա էլ «Սասնա Ծռերի» ասացողները հավատում են, թե ամեն մարդ ունի մի աստղ, որ խավարում է, երբ մարդ վտանգի մեջ է ընկնում: Փայլուն աստղերը, որոնք երբեք չեն ընկնում, պատկանում են երկնքում աստղերի վրա նստող արդարներին: Ինչպես հին իրանացիների մեջ սրբերի ֆրավաշիները նույնացվում էին աստղերի հետ, միանգամայն և իբրև բարի ոգիներ էին ըմբռնվում, նույնպես և հայերի մեջ աստղերն իբրև պահապան ոգիներ էին մտածվում և պահապան հրեշտակներին հավասար դասվում: Երդվում էին աստղերով, ինչպես և հոր գերեզմանով. «Էն մեծ ու պստիկ աստղերը վկա». «Էն հորս գերեզմանը վկա»: Աղոթում էլ էին աստղերին: «Ձետ-պետ [մեծ–փոքր] աստղունք, օգնական պահապան կայնեք. Գաբրել, Մուքայել հրեշտակներաց հետ մե ազատեք հըմեն փորձանաց, չար մարդուց, չար սըհաթից»[1]: Այս ամենը նախնիների պաշտամունքի մնացորդներ են, որոնք գալիս են,— հարկավ, ոչ բոլորը,— նախնական ժամանակներից իբրև գերապրուկներ:

Այդ դարաշրջանի կրոնական հավատալիքների ու բանահյուսության գերապրուկային մնացորդներն են մեր ժամանակի հմայական աղոթք

  1. Սրվանձտյանց, Մանանա, Կ. Պոլիս, 1876, էջ 308. «Վանա պառավանց աղոթք»: