Եւ այլ ուժով պնդութեան, հարստութեամբ,
Բուռն ոսկերօք և յաղթ մարմնով,
Քաջ և պատերազմող անհնարին,
Բարձր և լայն հասակաւ.
Որ զամենայն ժամանակս կենաց իւրոց պատերազմեալ,
Եւ առնէր մարտիցն յաղթութիւն։
Մեծ անուն պարծանաց քաջութեան անձին ստանայր,
Եւ զհոյակապ շքեղութիւն յաղթութեան
Ընդ ամենայն աշխարհ կացուցանէր:
Հարկանէր ի հարուածս զթշնամիսն,
Եւ խնդրէր զքէնս վրիժուց իւրոց հայրենեացն:
Առնոյր աւար բազում ի կողմանցն Ասորւոց,
Եւ թափէր կապուտ սաստիկ անհնարին ի նոցանէն։
Արկանէր ի սուր զզօրս Պարսից,
Եւ թափէր կողոպուտ անհնարին։
Լինէր առաջնորդ առն և ձիոյ զօրացն Յունաց,
Եւ մատնէր նոցա զբանակս նոցա։
Հանէր զզօրս Հոնաց սաստիկ յոյժ,
Եւ գերէր զկողմանս Պարսից։
Այստեղ վերջանում է վեպի առաջին մասը։ Հայրն ընկավ, բայց որդին հաղթեց և վրեժն առավ։ Հերոսական պատերազմը վճռվեց հօգուտ Արշակունի տոհմին։
2. Խոսրով Կոտակի և Վաչեի ճյուղը նախորդի հետ կապվում է միայն հոր և որդու հաջորդությամբ։ Խոսրով Կոտակի օրով պարսիկները երեք անգամ հարձակվում են Հայաստանի վրա և ամեն անդամ սոսկալի պարտություն կրում։ Հայերը կոտորում են բոլորին։
Եւ տեսին զօրսն Պարսից,
Զի ոչ գոյր թիւ բազմութեանն.
Զի էին իբրև զաստեղս երկնից,
Եւ իբրև զաւազ առ ափն ծովու.
Զի եկեալ էին անթիւ փղօք և անչափ զօրօք։
Եւ սոքա [հայք] հասին անկան ի վերայ բանակին…
Հարին, սատակեցին, կոտորեցին,
Եւ ոչ թողին ի նոցանէ և ոչ մի։
Եւ թափէին աւար բազում, զփիղսն
Եւ զամենայն ոյժ զօրոթեան նոցա։
Թագավորը Վաչեի ձեռով տնկել է տալիս Խոսրովակերտի անտառը, կոտորել է տալիս միմյանց հետ պատերազմող և երկիրը խռովող