Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեծամեծ վրէժս խնդրեցից ի քէն»:
  Ապա տայր հրաման Շապուհ արքայ Պարսից,
Բերել շղթայս և արկանել ի պարանոցն Արշակայ,
Եւ յոտս և ի ձեռս նորա երկաթս,
Եւ խաղացուցանել զնա ի յԱնդմըշն,
Զոր Անուշ բերդն կոչեն,
Եւ պնդեալ զնա, մինչև անդէն մեռցի։
  Եւ եղև ի վաղիւ անդր ետ հրաման Շապուհ արքայ,
Ածել զառաջեաւ իւր զՎասակ Մամիկոնեան,
Զզօրավարն, սպարպետն Հայոց Մեծաց:
Սկսաւ պատուհասել զնա։
Քանզի էր Վասակ անձամբ փոքրիկ,
Ասէ ցնա արքայն Պարսից Շապուհ.
«Աղուէս, դո՞ւ էիր խանգարիչ,
Որ այսչափ աշխատ արարեր զմեզ,
Դո՞ւ ես այն, որ կոտորեցեր զԱրիս այսչափ ամս:
Եւ այժմ զիա՞րդ կարես ապրել ի ձեռաց իմոց,
Զմահ աղուեսու սպանից զքեզ»:
Իսկ Վասակ տուեալ պատասխանի, ասէ.
«Այժմ քո տեսեալ զիս անձամբս փոքրիկ,
Եւ սուրն իմ ոչ է ընդ իս,
Ոչ առեր զչափ մեծութեան իմոյ.
Զի ցայժմ ես քեզ առիւծ էի, և արդ աղուէս։
Բայց մինչ ես Վասակն էի, ես ձեզ սկայ էի.
Մի ոտնս ի միոյ լերին կայր,
Եւ միւս ոտնս իմ ի միւսոյ լերին կայր.
Յորժամ յաջ ոտնս յենուի,
Զաջ լեառն ընդ գետին տանէի.
Յորժամ ի ձախ ոտնս յենուի,
Զձախ լեառն ընդ գետին տանէի»։
Ապա հարցանէր թագաւորն Պարսից Շապուհ և ասէ.
«Աղէ՛, տուր ինձ գիտել,
Ո՞վ են լերինքն այնոքիկ,
Զորս դուն ընդ ունջ տանէիր»։
Եւ ասէ Վասակ.
«Լերինքն երկուք, մի դո՛ւ էիր,
Եւ մի՝ թագաւորն Յունաց։
Այն մինչ տուեալ էր ինձ Աստուծոյ,
Զքե՛զ ընդ գետին տանէի և զթագաւորն Յունաց…
Գիտացաք տալ քեզ խրատ,
Մինչև մեզէն աչօք թացօք անկաք ի խորխորատ։
Արդ զինչ և կամիս՝ արա՛»։