Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատմականության խնդիրը» (Չորրորդ հավելված) հատվածները, որոնք հենց ինքը հեղինակը անհրաժեշտ չի համարել դնել բուն շարադրանքի մեջ. այստեղ նա «Տես Առաջին հավելված՝ «Վիպասանքի պատմական հիմքը» և նման նշումներով հղում է գրքի վերջը: Այժմ այդ նշումներով հղում է կատարվում Երկերի առաջին հատորում հրապարակված «Հայ վիպական բանահյուսության» համապատասխան էջերին:

Սույն հատորի համար բնագիր հանդիսացող 1944 թ. հրատարակված «Հայոց հին գրականության պատմության» առաջին գիրքը համեմատված է հեղինակի՝ Հայաստանի գրականության և արվեստի թանգարանում պահվող ձեռագիր օրինակի հետ. կատարված են սոսկ մասնակի խմբագրական ճշգրտումներ: