Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երևույթի, «լինելությունն ու ապականությունը», այսինքն դառնալությունն ու մահացումը և այնպես «Զի լինելութիւնն իցէ սկիզբն ապականութեան, և ապականութիւն դարձեալ անդրէն իցէ սկիզբն լինելութեան: Զի այսմ անվնաս հակառակութենէ՝ աշխարհ առցէ զտևողութիւն»: Ահա թե ի՛նչպես է աշխարհս հարատև շարժման մեջ փոփոխվում ու կենդանի մնում ըստ Շիրակացու:

4, Անանիայի երկերի գրական ու կուլտուրական արժեքը:- Դժվար է խոսել գեղարվեստական տեսակետից գրական արժեքի մասին այնպիսի երկերի, որոնց բովանդակությունը թվաբանություն է, տոմարական սառն գիտելիքներ կամ աստղաբախշկանա ու օդերևութաբանական տեղեկություններ: Բայց և այնպես պետք է ասել, որ Անանիան բոլորովին զուրկ չէ շաարդրելու արվեստից: Նա, կարծես, իբրև մի ուսուցիչ, ձգտում է այնպիսի եղանակով հորինել, որ այդ նոր նյութերը պարզ հասկանալի լինին անվարժներին: Դրա համար նա երբեմն կրկնությունն է անում և նյութը բացատրելիս սովորաբար գեղեցիկ ու հարմար օրինակներ է բերում, նույնիսկ երկու-երեքը: Այդ նրա շարադրության առավելությունն է: Եթե մեկ-մեկ դժվար է հասկացվում, այդ առաջանումէ ավելի բնագրի աղճատումից, կամ նյութի նորույթւոնից և անծանոթությւոնից, այլև մեզ անծանոթ նոր բառերից ու ասացվածներից, կամ բառերի այլիմաստ կիրառությունից: Երբեմն նույնիսկ թվաբանական խնդիրների չոր ու ցամաք լեզուն նրա գրչի տակ հաճելի է դառնում իր բովանդակության մարմնամասնությամբ: Նա գիտե գեղեցիկ ու գրավիչ պատմել: Այդպիսի կտորներից մեկն արդեն մենք տեսանք սկզբում. դա նրա երազն է «ընդդիմոտունքի» կամ հակոտնյայի մասին: «Տիեզերագրության» մեջ էլ կան մի քնաի այնպիսի կտորներ, որոնց մեջ Անանիայի գրվածքն իր կենդանությամբ ստանումէ գրական արժեք: Այսպես է, օրինակ, նրա նկարագիրը, թե ինչպես արեգակի ընթացքի հետ առաջանում են տարվա չորս եղանակները, այլև արեգակի մեծությունը ցույց տալու համար գրված հատվածը:

Այսպիսի կտորների մեջ Անանիան մեջ բերած օրինակներով ոչ միայն համոզել է ձգտում, այլև աշխատում է իբրև ճարտասան ազդել: Բայց նրա վաստակի մեծ արժեքը դրա մեջ չէ, այլ ավելի նրա բազմաթիվ ճիշտ բացատրությունների մեջ հետագայի համար: Ինչքան էլ Անանիայից առաջ եղել է հայերի մեջ տոմարի ծանոթություն, բայց և այնպես մեր այս համարողն իր բազմաթիվ գրվածքներով ռահվիրա է հանդիսացել տոմարագիտության, տիեզերագրական և օդեևութաբանական գիտելիքների համար: Հետագա տոմարագետները՝ Հովհաննես Սարկավագ, Վանական, Կոզեոն և ուրիշները՝ օգտվել են Անանիայից: Նրա գրվածքներն ուրիշներին ծառայել են նույն նյութերի համար իբրև հեղինալկավոր աղբյուրներ, որոնցից փոխառություններ են