Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նունները։ Այդ ժողովրդական ստուգաբանության զրույցներն ևս հարած են եղել Պարսից պատերազմին։ Եվ այդ բնական է։ Այդ միևնույնը գտնում ենք և մեր նոր վեպի մեջ։ Դավթին մահացու վերք է հասցնում իր զարմի մի աղջիկ. Դավիթը բռնում է նրան.

Ջոտք դրեց վըր մեկ ոտվուն,
Ու քաշեց հրվտեց, թալեց սարու տկու գեղ.
Ու զըդ գեդվւ անուն դրեց ճվտիս-ճապիկիս։
Ու էդ գեղ էլ հար հըմկա՝
Հանդ է Չըղուրա բերան,
Ու անուն լե՝ ճապկիս[1]։

Այդպիսի զրույցները, սակայն, Տարոնի պատերազմի մեջ այնքան շատ են, մանավանդ վեպի վերջի մասում, և մի քանիսն այնպես անկապ են մեջ բերված, որ դժվար կարծել, թե ժողովրդի մեջ հենց այդպես պատմված լինեին բոլորը[2]։ Որդեցորդի հաջորդությունը (Մուշեղ, Գայլ Վահան, Սմբատ, Վահան Կամսարական և Տիրան), ինչպես տեսել ենք, հատուկ է մեր հին ու նոր ավանդական վեպերին։ Բայց ընդհանուր խմբագրությունը, երևում է, կատարված է Հովհան Մամիկոնյանի ձեռով, այն էլ բավական պարզամիտ կերպով, առանց ուշ դարձնելու մշակությանը։ Ուստի կան մեջը նաև անհար բաներ։ Այսպես, օրինակ, Սմբատը պատանի է (էջ 33) և կարճ ժամանակից հետո նա արդեն ծերունի է (էշ 41, 47)։ Այդ տարբերությունները ծագում է, անշուշտ, տարրեր պատումներից կամ ձեռագրական աղճատումներից։

8.Պատմականը։-Կարելի չէ ասել, թե այդ բոլոր զրույցները միայն ՚Մամիկոնյանների վրա են պատմված եղել։ Գայլ Վահանի թոռ Վահան Կամսարականը հավաստյավ մասամբ նույն Գայլ Վահանն է, կրկին պատմված։ Բայց նրա Կամսարական մականունը ցույց է տալիս, որ նա Մամիկոնյան չէ եղել, ինչքան էլ խմբագրողը բացատրեր, թե նա մայրենյոք այդպես է կոչվել։ Վահանի որդի Սմբատի անունը հիշեցնում է վիպական Սմբատ Բագրատունուն։ Նրա վրա էլ պատմված կա (էջ 44) Սմբատ բագրատունու Մեհրուժանին պսակելու պատմության նման մի բան։ Պարսից զորավարը մարդ է ուղարկում Սմբատին, խոստանալով մեծություն, միայն թե նա Մուշեղի և Գայլ Վահանի ոսկորները տա իրեն։ «Ւսկ նորա կալեալ զպատգամաւորսն, հրացոյց շամփուր մի եր–

  1. Սրվանձտյաց Գ․, Գրոց ու բրոց, Կ․ Պոլիս, 1874
  2. Չհաշված պորպես, Քարհար, գրգուտ անունների համար դրածները, այդտեղ հտնում ենք և հետևյալ անուններն ու դրանց զրույցները։