Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 6.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՌԱՋԱԲԱՆ

Այս աշխատանքը վաղուց պատրաստված էր և 1922—23 թթ. միայն վերամշակված է Հայաստանի ՍԽՀ Համալսարանի համար։ Վերնագիրը «Հայոց լեզվի տեսություն» ավելի ընդարձակ է, քան ընթերցողը կգտնի այս գրքի մեջ, պակասում է սրա վեցերորդ մասը, «Կապակցության ձևերը» կամ «Շարահյուսությունը», որ դեռ 1912 թ. տպագրված է առանձին՝ «Աշխարհաբարի շարահյուսություն» վերնագրով, որ և, թեպետ սպառված, հնարավոր չեղավ վերամշակելով սրա հետ նորից հրատարակել։ Մյուս կողմից՝ «Հայոց լեզվի տեսության» մեջ բավական տեղ է տրված ընդհանուր լեզվաբանական գիտելիքներին, որոնք իմ կարծիքով անհրաժեշտ են հայերենի գիտական ոաումնասիրության համար։ Բացի այդ՝ առանձնապես ընդարձակ և բազմաթիվ օրինակներով է բառակազմության մասը այն նկատմամբ, որ վերջերս նորանոր բառեր են կազմվում։ Չպետք է մոռանալ և այն, որ այս աշխատանքը կատարված է նաև ուսանողների համար, ինչպես և իմ «Աշխարհաբարի շարահյուսությունը» իր ժամանակին կազմված է եղել դպրոցի համար։

Մ. Ա.

1929 թ. հունվար 10