Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 6.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3. Չեզոք բայերն ևս, բացի չել (չիլ) վերջացածներից, երբեմն ունին համապատասխան իմաստով կրավորական բայեր եզակի երրորդ դեմքով, որով կազմվում են անենթակա խոսքեր (տե՜ս § 22. 3)։

4. Որոշ թվով ներգործական բայեր, ինչպես բնակել, հնազանդել, հաշտնլ, պապանձել, հրաժարել և այլն, այլևս գործածական չեն լեզվի մեջ. ուստի դրանց կրավորականները՝ բնակվել, հնազանդվել, հաշտվել, պապանձվել, հրաժարվել, ստացել են չեզոք բայի նշանակություն: Այս կարգի բայերն ունին և պարզ իլ լծորդով ձևեր՝ բնակիլ, հնազանզիյ, հաշաիլ, պապանհիլ, հրաժարիլ, որոնք իմաստով նույն են, ինչ որ բնակվել, հնազանդվել, հաշտվել և այլն, և գործ են ածվում ավելի արևմըտյան աշխարհաբարում։ Դրանց համապատասխան անցողականը կազմվում է պատճառական ձևով՝ բնակեցնել, հնազանդեցնել, հաշտեցնել, պապանձեցնել, հրաժարեցնել։

Ծան, Սակավաթիվ չեզոք բայերի համար, ինչպես՝ գալ, ընկնել, երթալ և այլն, չկան պատճառական ձևով կազմություններ։ Դրանց համապատասխան անցողական իմաստով գործ են ածվում առանձին ներգործական բայեր, ինչպես՝ բերել, ձգել, տանել և այլն։ Այսպես և լինիլ բայի համար գործ է ածվում անել բայը։ Ժողովրդական լեզվի մեջ ըլնիլ (-լինել) ունի բլցնել։

30. Անցողական բայերով ասած խոսքերը կարելի է շուռ տալ և համապատասխան իմաստով անանցողական բայերով ասել, այդ ժամանակ

1. Ներգործական բայի կրող խնդիրը դաոնում է կրավորական բայի կրող ենթակա, իսկ ներգործող ենթական՝ ներդործող խնդիր, օրինակ՝ Կայենը (ներդործ. ենթակա) սպանեց Արելին (կրող խնդ.).— Աբելը (կրող ենթ.), սպանվեց Կայենից (ներդ. խնդ.)։

2. Պատճառական բայերի կրող խնդիրը դառնում է չեզոք բայի ենթակա, իսկ ենթական՝ պատճառական խնդիր, օրինակ՝ Տիգրանը վախեցրեց Արտաշեսին՝ խոսքը շուռ է գալիս՝ Արտաշեսը վախեցավ Տիգրանից։

31. Ներգործական սեռին համապատասխան կրավորական բայերը գործ են ածվում.

1. Բուն կրավորական իմաստով (§ 28. 1), մանավանդ երբ ներգործական բայը հոգնակի երրորդ դեմքով անենթակա գործածությամբ է րտ (§ 22. 4), ուստի և կրավորական սեռի մեջ շունի ներդործող խնդիր. օրինակ՝ Արյունն արյունով չեն լվանալ.— Արյունն արյունով չի լվացվիլ (Ա.)։

2. Անդրադարձ իմաստով, երբ ենթական ոչ թե մի ուրիշ առարկայի, այլ յուր իսկ գործողության աղդեցությունն է կրում յուր վրա. օրինակ՝ նա լվացվեցավ, սրբվեցավ (այսինքն՝ լվաց, սրբեց ինքն իրեն)։ Մենք պաշապանվում էինք թշնամիների դեմ (այսինքն՝ մենք մեզ պաշտպանում էինք):