Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 6.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քաղաքացին այլևս քաղաք չէ, այլ տարբեր առարկա,— այս երկրորդ տեսակի ձևական մասերով կազմված բառերի նշանակությունը չի փոխվում, և նոր բառերը նոր գաղափարներ կամ մտքի նոր առարկաներ չեն ցույց տալիս, այլ նույն գաղափարը, ինչ որ այդ բառերի բունը՝ քաղաք։ Օրինակ՝ երբ ասում ենք՝ ես (Երևան) քաղաքում եմ կենում, (Երևանյ քաղաէ|ւ տները, նա (Երևան) քաղաք|ւց հեռացավ, այս քաղաքից, քաղա¬ քի, քաղաքում բառերը նշանակում են նույն առարկան, նույն գաղափա¬ րը, ինչ որ քաղաք բառն է ըույց տալիսւ Այս երկրորդ տեսակի ձևական մասերը՝ ի, ից, ուլ. Ում, միանալով մի առարկայի անվան՝ չ թե նոր նշանակությամբ բառեր են կազմում, այլ ցույց են տալիս միևնույն առարկայի որևէ հարաբերությունը մտքի մի ուրիշ առարկայի վերաբերմամբ՝ խոսքի կամ խոսքի մասերի կա¬ պակցության մեջ։ Ուստի և այս քաղաքի, քաղաքից... բառերի ի, ից, ալ, ում ձևական մասերի ձևական նշանակությունը, նրանց ցույց տված հա¬ րաբերությունը պարզ կերպով երևան է գալիս, երբ դրանք ասվում են ո'չ թե առանձին, այլ խոսքի մեջ ուրիշ բառերի հետ կապակցված։ Առնենք մի ուրիշ շարք բառեր ևս՝ տեսա, տեսար, տեսավ, տեսանք, տեսաք, տեսան։ Այս բառերի ընդհանուր մասն է անս, որ բոլորի մեջ էլ ցույց է տալիս միևնույն նյութական նշանակությունը— տեսնելու գոր¬ ծողությունը։ Ձևական մասերը՝ ա, ար, ավ^, անք, աք, ան, ավելանալով էտտեսւ։ բնին՝ սրա նշանակությունն այնպես չեն ձևափոխում, որ մի նոր գործողություն ց”ւյց տան, այլ տա» ձևական մասն ավելանալով «տեսւ։ բնին՝ ցույց է տալիս, որ տեսնելու գործողությունը մի անցած ժամանա¬ կակետում վերագրվում է առաջին դեմքին (խոսող անձին), «արՏ ձևական մասն ավելանալով նայն Հտեսս բնին՝ ցույց է տալիս, որ նույն տեսնե¬ լու գոծողությոլնը մի անցած ժամանակակետում վերագրվում է երկրորդ դեմքին (խոսակից անձին)։ Այսպես և մյուս ձևական մասերը, դրանցով կազմված նոր բառերի համար ևս հասկանում ենք նույն տեսնելու գոր¬ ծողությունը։ Մի անգամ որ այս երկրորդ տեսակի ձևական մասերով կազմված՝ նոր բառերը նույն գաղափարն են նշանակում, ինչ որ դրանց բունը, այդ պատճառով դրանք սովորաբար նոր բառեր չեն համարվում, այլ բառի փոփոխված ձևեր։ Ուստի և այս երկրորդ տեսակի ձևական մասերը կոչ¬ վում են բաոափոիւաթյան ձևական մասնր (մասնիկներ) կամ վերչավո– Րությունն1ւր, իսկ նրանցով կազմված ձևերը՝ թաուափոիաւթ՚յան ձԱյր կամ բաոաձևեր։ «Բառափոխությունն բառի փոխանակ գործածվում է նաև բառերի բեքում, իսկ բառափոխության ձևերը կոչվում են նաև թ^եքման ձևեր, երբեմն նաև՝ շարանյուսական ձևեր, որովհետև, ինչպես ասվեց, դրանց նշանակությունը որոշ կերպով երևում է բառերի կաապկցության կամ խոսքի շարահյուսության մեջ։ 4. Ածանցական և ւպոհաոական բնէդւ։ Աււնաաական բաոե|ւ և բա– ոեբի աբմաանեբ։— Որպեսզի մեր գիտակցության մեջ բառը բաժանվի– -11–