Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 7.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՂՄԻՑ

Մանուկ Աբեղյանի երկերի Է հատորն ամփոփում է հեղինակի հայկական հավատալիքներին նվիրված հետազոտությունները և գրականագիտական-բանասիրական առավել արժեքավոր հոդվածներն ու ուսումնասիրությունները։ Դրանք ըստ իրենց բնույթի բաժանվում են երկու մասի։

«Ազգագրական հետազոտություններ» բաժնում ընդգրկվել են հեղինակի «Հայ ժողովրդական հավատքը» և «Վիշապներ» կոչված կոթողներն իբրև Աստղիկ-Դերկետո դիցուհու արձաններ» աշխատությունները։

«Գրական-բանասիրական հոդվածներ և ուսումնասիրություններ» բաժնում զետեղվել են.

1. Գրական դպրոցներ
2. Ընդհանուր տեսություն հայոց հին բանաստեղծության
3. Հովհաննես Հովհաննիսյան
4. Հովհաննես Թումանյանց, «Բանաստեղծություններ»
5. «Բանաստեղծություններ» Ալեքսանդր Ծատուրյանի
6. Հակոբ Հակոբյան, «Բանաստեղծություններ»
7. Դարձյալ հայ գրերի գյուտի շուրջը
8. Ինչ է Աբովյանի «բայաթի» ասածը
9. ժողովրդական երգարան և «Հազար ու մի խաղ»
10. Կոմիտաս վարդապետ և յուր. գործը
11. Հիշողություններ Կոմիտասի մասին
12. Հանգուցյալ Կարապետ եպիսկոպոսի գիտական աշխատանքը

Հատորում զետեղվել են Կոմիտասի մասին Մ. Աբեղյանի հիշողությունները, որ սերտորեն առնչվում է ժողովրդական երգի ու երաժշտության ուսումնասիրության խնդիրների հետ։

«Հայ ժողովրդական հավատքը» աշխատությունը թարգմանված է 1899 թ. Լայպցիգում հրատարակված «Der armenische Volksglaube» վերնագրով գերմաներեն բնագրից։ Թարգմանությունը կատարել է բանասիրական գիտությունների թեկնածու Դորա Սաքայանը, խմբագրել