Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 8.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՂՄԻՑ Մանուկ Աբեղյանի երկերի վերջին՝ եզրափակիլ Ը հատորն ամփոփում է հեղինակի գիտական գործունեության սկզբնական շրջանում և հետագայում գրած բանագիտական և լեզվաբանական մի շարք ուսումնասիրություններ:

Հատորում զետեղված են Մ. Աբեղյանի «Դավիթ և Մհեր» գրքի առաջաբանը (1889), «Ազգային վեպ» (1889-1890), «Հայ ժողովրդական առասպելները Մ. Խորենացու Հայոց պատմության մեջ» (1899), «Ժողովրդական լեզվի շեշտադրությունը» (1890), «Գրաբարի երկբարբառներն» (1890), «Մեր ուղղագրության մասին» (1913), «Զեկուցում հայոց լեզվի ուղղագրությա ռեֆերմի մասին» (1921), «ՈՒղղագրության ռեֆորմը» (1986), «Քերականական մի քանի խնդիրների մասին» (1936), «Հայ ժողովրդական վեպի համահավաք բնագրի մասին» աշխատությունները:

Բացառությամբ «Քերականական մի քանի խնդիրների մասին» բանավիճային աշխատության, որ տպագրված է առաջին անգամ, մնացած աշխատությունների հեղինակային ինքնագրերը չեն պահպանվել:

«Դավիթ և Մհեր», «Ազգային վեպ», «Հայ ժողովրդական առասպելները Մ. Խորենացու Հայոց պատմության մեջ», «Ժողովրդական լեզվի շեշտադրությունը», «Գրաբարի երկբարբառներն», «Քերականական մի քանի խնդիրների մասին» աշխատությունները հրատարակության են պատրաստել Ս. Հարությունյանը և Հ. Աբեղյանը, խմբագրել և ծանոթագրել է Ս. Հարությունյան: «Մեր ուղղագրության մասին», «Զեկուցում հայոց լեզվի ուղղագրությա ռեֆերմի մասին», «ՈՒղղագրության ռեֆորմը» աշխատությունները Հրատարակության են պատրաստել Պ. Հակոբյանը և Ս. Կոստանյանը, խմբագրել և ծանոթագրել է Պ. Հակոբյանը: Վերջինս նաև, ըստ սղագրական հաշվետվությունների, վերականգնել ու ծանոթագրել է Մ. Աբեղյանի դիտողությունները հայ ժողովրդական վեպի համահավաք բնագրի մասին, որոնք նույնպես լույս են տեսնում առաջին անգամ:

Սույն հատորով, սակայն, չի ավարտվում մեծ հայագետի թողած գիտական ժառանգության վերահրատարակությունը: Հայ պարբերականների էջերում ցրված՝ մնում են նրա դրական ու լեզվաբանական, պատմական ու բընագրագիտական բնույթի բազմաթիվ ուրիշ աշխատություններ, հայագիտական հասարակությունների ու բանաստեղծական ժողովածուների մասին մատենագրություններ, գեղարվեստական երկեր ու թարգմանություններ: Ներկա 8-հատորյակից դուրս են մնում նաև Աբեղյանի բառաբանագիտական աշխատությունները («Ռուս-հայերեն սաղմական բառարան» և այլն),որոնք