Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 8.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գության կնիք. սրանում երևում է ավելի միջին դարերի հայոց պատմական կյանքը, մանավանդ ավելի հարուստ է ընտանեկան կյանքի նկարագրությամբ դյուղազնականի հետ միասին: Թե՛ գլխավոր և թե՛ երկրորդական հերոսների բնավորությունները որոշ են և գեղարվեստորեն պահպանված, չկա մի այնպիսի արարք, որ գլխաոր հետոս Դավիթի բնավորության հակառակ լինի. նա միշտ բարօ է, հեզ, արդար, ուխտապահ, սիրող, դյուցազնաբար քաջ ու զորեղ, թշնամիների համար ահ ու սարսափ և յուր հայրենի սեփականության համար մահու չափ պաշտպան:

Դեպի չարը միտված անհուն ուժի ներկայացուցիչ Մհերը պատմությունը, ինչպես և մի քանի հերոսներ ու հերոսուհիներ, գրեթե ամբողջ նոր է մեր վարիանտում (Հ. Սր<վանձտյանի> վարիանտում Մհերի մասին շատ քիչ բան կա պատմված).թեպոտև պետք է ասել, որ Մհերի պատմուրյունը դարձյալ անթերի չի կարելի համարել, ինչպես Դավթի պատմությունն է: Այդ երևում է պատմության ընթացիք և նույնիսկ պատմողի վկայությունից, թե նա ավելի լավ էր իմանում Դավթի պատմությունը, քան Մհերինը:

Մեր պատմողը մի մոկացի հայ էր, Մոկաց Գինեկանց գյուղից, Նահապետ անունով, այն հազարավորներից մեկը, որոնք աղքատությունից ստիպված աշխարհի ծայրերն են շրջում: Նա մի բարի քրիստոնյա մարդ էր, որ ամենայն սրբությամբ էր վերաբերվում դեպի յուր պատմածը, որին հավատում էր, թե ամբողջապես կատարվել է մի ժամանակ. <<Այժմ էլ,-ավելացնում էր նա,-Սասմա քաղաք շատ կտրիճ փեհլվան կա>>: Նա յուր լավ չիմացածը չէր ուզում ամենին պատմել, որովհետև, ինչպես երևում էր, մեղք էր համարում այս պատմությունը խառնելը: Թուլան Դավթի մի հատվածը, որ վերջից ենք դրել, մեծ դժվարությամ նրան պատմել տվինք և, ինչքան էլ ստիպեցինք, ուրիշ ավելի բան չկարողացանք պատմել տալ: Թեպետև շատ ցանկալի էր, որ գոնե մի-մի կտորներ ևս Բաղդասարի և Մելքիսեթ քահանայի ճյուղերից ունենայինք:

Սյուն վարիանտի լեզուն, ինչպես ընթերցողը կտեսնի, շատ սահուն, կտրուկ և վիպական-բանաստեղծական է. ոճը կենդանի պատկերավոր և ներդաշնակ: Ոտանավորի նկատմամբ պետք է ասել, որ սկզբում ոտանավորով էինք գրել միայն այն կտորները, որոնք մոկացին ոչ թե արտասանում էր, այլ միշտ երգում մի առանձին եղանակով, որ դժբախտաբար չհաջողվեցավ մեզ ձայնագրել տալ: Բայց մի անգամ արդեմ տպագրության համար պատրաստելուց հետո, ինչպես առաջ ևս շատ տեղ նկատել էինք, տեսնելով՝ որ վեպը գրեթե ամբողջապես ոտանավորով է դուրս գալիս այն չափով, ինչ չափով որ միջի երգերն են հորինված, ավելի լավ համարեցինք տողերի բաժանել և ոտանավորի ձևով հրատարակել:Մեր աշխատանքը միայն նրանում է եղել, որ շարադրությունը բոլորովին անփոփոխ թողնելով, տողատել ենք: Այս ռողատությունը տեղ կա՝ շատ հաջող է, տեղ կա՝ թույլ է, թուկությունը առաջացած պիտի լինի անշուշտ նրանից, որ պատմողը՝ ոտանավորը մոռացած լինելով խառնել է. Այն տեղերը, որոնք շատ են խառնվել և որ առանց շարադրությունը փոխելու տողատելը դժվար է, արձակի ձևով թողեցինք: Տողատելու գըլխավոր հիմք ենք ընդունել այն, որ ժողովրդական ոտանավորների մեջ սովորաբար յուրաքանչյուր տողում լրանում է մի միտք, ինչպես և հենց վեպի երգերի մեջ ևս նույնը տեսնում ենք:

Տողերի մեջ վանկերի թիվը ամենաշատը 13 է (շատ քիչ անգամ 14 է լինում), իսկ ամենաքիչը՝ 3 երբեմն պատահում էհինգ վանկանի տող, բայց