Էջ:Matteos Zarifian, Works.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆՈՃԻՆ

Կապույտն վեր խորասույզ
Սա մեծ նոճին կը նիրհե.
Զինք խըռովող ո՛չ մեկ հույզ
Կ՚ընդունի ան աշխարհե։

Ու մենավոր ու խոհուն՝
Կը զգա զեփյուռն հազիվ թե.
Գիշերներուն մեջ անհուն

Երբեմն հանկարծ կ՚աղոթե:
Ու կը նիրհե՜, կը նիրհե՜...
Մինչև որ մութ հեոուեն
Շանթ մ՚հորիզոնն հրդեհե:

Ահ, մեծ նոճին, այն ատեն,
Փոթորկին տակ գալարուն՝
Կերգե իր Ցա՜վն անանուն...

ՀՈԳԻՍ

Հոգիս պզտիկ աղբյուր մըն է արծաթե,
Գիշերին մեջ գըլգըլացող ու լացող,
Որ քեն չունի ժայռերուն դեմ, կ՚աղոթե՜,
Ու լուսնակեն կը սպասե լոկ շիթ մր ցող...

Ո՛չ մեկ ուռի՝ ճամբուս վըրա ամայի.
Կործանեցան բոլորը մե՜ծ հովերեն.
Հոս-հոն ագռավ մը յոկ ջուրիս կը նայի՝
Բայց ես կ՚երթամ գըլգըլալեն ու լալեն...

Ինչու որ, օ՜, գիտե՛մ թե որ մը աղվոր
Պիտի գա Կայսրն, անտառներու խորերե,
Ու հակելով ջուրիս վըրա մենավոր՝
Պիտի ափին մեջ մարգրիտնե՛րըս համրե...

― 406 ―