Էջ:Matteos Zarifian, Works.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամբո՛ղջ օրը, ամբո՛ղջ օրը,
Ես երազեր եմ, արևուն տակ ծնրադրած,
Վաղվան արյունս, Արշալույսին պես գեղեցիկ,
Զոր ինձ համար՝ ճառագայթները անհունին
Սա օրհնված ցորեններուն մեջ լուռ կ’երկընեն…

Ահա նորե՛ն, ահա նորե՛ն
Հորդո՜ւմն հույսին արքայական աղբյուրներուն՝
Որոնք կ’անցնին, մայրամուտի սա մեծ ժամուն,
Իմ հոգիիս ծաղի՛կ բացող անդունդներեն…
Ի՜նչ հուզումով, դղըրդող ի՜նչ սարսուռներով
Կանշարժանամ՝ մայրամուտի սա մեծ ժամուն,
Ունկնդրելու կյանքի այս մութ փոթորիկին՝
Որ անծանոթ երկինքներե կ’իջնե հանկարծ
Իմ քընացող արյունս այսպես ալեկոծել…
Օ, բյո՛ւր կայծեր կ’ելլեն մտածումս հրդեհելու…
Ու կամքըս որ այս հրդեհեն կը բռնկի
Նո՛ր կատարներ կը նըվաճե հանկարծորեն՝
Դեպի Անտառը երազված…

ԵՂԵՎՆԻՆԵՐԸ

Անտառին մեջ։ Ո՞րքան ատեն է հոս եմ…
Եղևնիներն ահա ամենքը կ’երգեն.
Երա՞զ մ’արդյոք։ Իրավ, ինչո՞ւ կ’արտասվեմ։
Բայց այս կատարը հեռու չէ՜ երկընքեն…
Եղևնիներր կ’երգեն…

Եղևնիներն ահա ամենքը մութ են։
Ասո՞նց ալ սիրտն, իմինիս պես, կը նայի
Որ հայտնվի՜ Ան՝ որ կյանքի անդունդեն
Կ’անցնի մե՛կ հեղ։ Ահ, այդ ճամբա՜ն ամայի…
Եղևնիները մութ են…

Եղևնիներն ամենքը մեկ կ’աղոթեն։
Ահ, բազուկնե՜րն այդ երկարած անհունին…