Էջ:Matteos Zarifian, Works.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՇՈՒՆ ԳԻՇԵՐ

Լուսնկա գիշերվան
Թափառողն եմ լըռին.
Ծեր վարդեր կը դողա՜ն
Որ ցուրտեն չըսառին…

Լուսնի լո՜ւյս ամեն դի,
Նույնիսկ ի՜մ աչքերուս.
Բայց ինչո՞ւ կը կաթի
Սա արցունքն այտերուս…

Լուսնկա գիշերվան
Թափառողն եմ լըռին.
Երազներս կը դողա՜ն
Որ լուսնեն չըսառին…

ԵՐԿՅՈՒՂ

Սա ծեր լուսնկան,
Տե՛ս, դեռ չէ՜ գըտեր
Ոչ մեկ սիրական.
Ու կուլա՛ անտեր…

Տե՛ս, դեռ չէ՛ գըտեր
Սա հովը վայրի
Իրեն ոչ մեկ սեր.
Դեռ կը թափառի…

Հովն ու լուսնկան
Նախա՜նձ են, գիտե՞ս.
Փախչի՛նք, սիրական,
Եվ ըլլանք անտես…

ԼՈՒՌ ՑԱՎ

Գունատ իր դեմքեն Արցունք մը կ’իյնա Ցուրտ ձեռքիս վըրա…