Էջ:Matteos Zarifian, Works.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լեցուր բաժակը՝ խըմե՛մ
Գինին բոսո՛ր հեշտանքին․
Կ’ուզեմ հո՜ւրը դըժոխքին,
Ալ լուսնի լույսն ի՛նչ ընեմ։

Լեցո՛ւր բաժակը՝ խըմե՛մ
Գինին պղտո՛ր հեշտանքին․
Քիչ մ’ալ այս մութ վայրէջքին
Ծով-ծով խըռովքը փորձեմ…

Լեցուր բաժակը՝ խըմե՛մ
Գինին հարո՜ւստ հեշտանքին.
Գինով ըլլամ ու կյանքին
Անմըտությունը երգեմ…

Լեցո՛ւր, լեցո՛ւր, որ խըմեմ,
ՄԱ՛ՀՆ է ահա աչքիս դեմ…

ԵՐԱԶԱՆՔ

Աշնան աոավոտ, տրտում, անարև,
Աչքերըս գոցած՝ իրե՜ն կը խորհիմ,
Այնքա՜ն կը խորհիմ, որ աչքերն իր սև
Կը հալին, կ’ըլլան ե՛րգ մը մըտերիմ…

Աչքերըս գոցած՝ հիմա կ’ունկնդրե՜մ.
Ա՛լ իր աչքերում չէ՛ որ կը խորհիմ…
Հեռո՜ւ, ձյունափառ կատար մ’հասեր եմ.
Աստված է այնքա՜ն մոտ ու մըտերիմ…

ԿՈՒԶԵՄ ԵՐԳԵԼ

Ահ, կ’ուզեմ երգել գարո՜ւնն՝ այս ծաղկող,
Տունկերը վայրի, տատասկներն հարբած,
Երգե՜լ, ա՜հ, երգե՜լ կույսերն այս շենղող,
Ու սերն ու գինին, նույնիսկ քե՛զ, Աստված։