Էջ:Matteos Zarifian, Works.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արցունք, արցունք այն աչքին,
Ուր զղջումներ կը հածին…
Ցավոտ հոգվույն երգն է թույն.
Ա՜հ, լռությո՜ւն, լռությո՜ւն…

Դիակի մը պես տժգույն,
Հեք՝ ինչպես է բուն անբույն,
Պետք է երթալ, մոլորիլ,
Ճամբուն վրա… Չմեռնի՜լ

Մահով մը վատ ու դյուրին,
Ուր ցավերը կը մարին,
Այլ տառապի՜լ ու խնդալ,
Իրիկուն մ՚ալ խենթենալ…

ՈՎ ՏԵՐ…

Ո՜վ Տեր, ո՜վ Տեր,
Ինչու այդքան
Ցավ ես տվեր
Վարդ աղջըկան։
 
Եթե Աստված
Ես ըլլայի,
Օ, անկասկած,
Զայն կ’ընեի՝
Աստվածուհի՛…

ԵՐԱԶ․․․

Այդ ի՜նչ խելառ արշավ է.
Ա՛լ ծաղկաքաղը կեցուր,
Ժողվածներդ բեր ցուցար.
Ինծի հատ մը կը Բավե։