Էջ:Maxim Gorky, Legends and poems (Մաքսիմ Գորկի, Լեգենդներ և պոեմներ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոսոխների դեմ,
Եղար արնաքամ…
Բայց կգա օրր,
Եվ քո արյունի
Վառ կաթիլները՝
Կայծերի նման
Կըբռընկվեն մեր
Կյանքի խավարում
Եվ բազմաթիվ քաջ
Սրտեր կըվառեն
Ծարավով լույսի
Եվ ազատության։
Թեկուզ մեռար դու,
Եվ բազմաթիվ քաջ
Եվ ոգով արի
Ու խիզախ մարդկանց—
Ընդմիշտ կլինես
Պայծառ օրինակ,
Հպարտ օրինակ…
Խոլ-խիզախների
Խենթությանը վեհ
Երգում ենք երգ մենք…»:

Դաոնում է արքան պատերազմից:
Գնում է — զայրույթից դողում է:
Լսում է - թփի ետևից
Մի աղջիկ ծիծաղում է:

Ահեղ կիտելով հոնքերը դեղին՝
Արքան մտրակեց ձիուն՝ փնչալով,
Հարձակվեց վրան, ինչպես փոթորիկ,
Եվ գոռաց՝ զրահ ցնցելով.
«Ի՞նչ ես դու»,– գոռաց նա չար ու կոպիտ,-