Էջ:Maxim Gorky, Legends and poems (Մաքսիմ Գորկի, Լեգենդներ և պոեմներ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ըսպիտակ ձեռքում—կայծակների խուրձ,
Ուղևորներին ասում է նա խիստ,

«Հեռացեք, աստված ձեզ չի ընդունի»։
«Միքայել,— տխուր հայցում է Կայենն,
Մեծ է հանցանքս աշխարհի հանդեպ՝
Ես ծնեցի կյանքն ըսպանողին,
Ես եմ հայրն ստոր, անիծյալ Մահի»:

«Միքայել, –տխուր ասում է Հուդան,—
Գիտեմ՝ Կայենից հանցապարտ եմ ես,
Քանզի մատնեցի գարշելի Մահին
Լույսի պես պայծառ սիրտը աստուծո»։

Եվ աղերսում են նրանք երկուսո՜վ.

«Միքայել, տերը մեզ մի խոսք միայն,
Թող մի խոսք ասի, թող խղճա լոկ մեզ–
Չէ՞ որ ներումն մենք շենք աղերսում»:

Հրեշտակապետն ասում է կամաց.

«Երիցս արդեն ասել եմ նրան.
Երկու անգամին նա ոչինչ չասաց.
Երրորդ անգամին նա խիստ բարբառեց.,
— Իմացիր, քանի դեռ Մահը կյանքում
Կործանում է շունչ ու ծիլ կենդանի—
Չիք ներում նրանց — Կայեն-Հուդային»։

Այստեղ Մատնիչն ու Եղրայրասպանը
Տխուր ոռնացին և հեծկլտացին,
Եվ, գրկած իրար, գլորվեցին ցած՝
Լերան ներքևի ճահիճը նեխած։
Իսկ մութ ճահիճում հրճվում են, խաղում
Մարդակեր դևեր ու սատանաներ–
Եվ թքում են բութ նրանց երեսին
Ճախճախուտային կապույտ կրակներ:—