Էջ:Maxim Gorky, Legends and poems (Մաքսիմ Գորկի, Լեգենդներ և պոեմներ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չիք աստված կյանքում—արևից վսեմ,
Չիք կրակ—սիրո կրակից անշեջ…

7

Լուռ է մահը, իսկ զրույցներն աղջկա
Հալում են չոր ոսկորները նրա հին,
Մերթ սառեցնում և մերթ կիզում են նրան,-
Ի՞նչ պիտի տա Մահու սիրտը աշխարհին։

Մահը - մայր չէ. բայց կին է նա, և նրա
Սիրտն էլ անշուշտ մտքից ուժեղ է և խիստ,
Իր մութ սրտում կան բողբոջներ հուրհրան՝
Կարոտանքի, վրդովմունքի և խղճի։

Նրանց, ում նա սիրսւմ է խոր իր սիրով,
Ում սիրտը որ չար կարոտով է լեցուն —
Գիշերները նա որպիսի կարոտով
Մեծ հանգըստի զրույցներ է շշնջում։
«Էհ ինչ,— ասաց Մահը.— Հրաշք թող լինի —
Թույլ եմ տալիս — ապրիր, ապրիր դու, միայն…
Միայն թե ես ընդմիշտ քեզ մոտ կլինեմ.
Սիրո կողքին ես կլինեմ հավիտյան…»։
Այդ օրվանից Սերն ու Մահը, ինչպես քույրեր,
Միասին են շրջում կյանքում մինչև հիմա,
Սիրո հետքից Մահն է քայլում քայլով երեր,
Սուր գերանդին ուսին, միջնորդ կնոջ նման։ —
Քայլում է նա, իր քրոջով հմայված հար -
Եվ ամենուր, թաղման ծեսին, թե հարսանիքին–
Նա անդադրում, անշեղորեն կերտում է վառ
Խինդը սիրո և բերկրությունը կյանքի: