Էջ:Maxim Gorky, Legends and poems (Մաքսիմ Գորկի, Լեգենդներ և պոեմներ).djvu/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամպերը ծովի հարթության վրա,
Եվ ալիքներն են երգում ու պարում՝
Թռչելով դեպի որոտը պայթող։
Ցասման փրփուրում որոտն է թնդում,
Ալիքներն են հորդ՝ վիճում քամու հետ,
Եվ ահա հանկարծ գրկում է քամին
Ամպերի երամն անդուլ զրկանքով,
Եվ շպրտում է ամեհի թափով,
Վայրի բարկությամբ, ժայռերի վրա,
Փշրում է, ցրում, դարձընում փոշի
Նրանց զմրուխտե կույտերն ահագին։ —
Մրըրկահավը ճախրում է ճիչով,
Կայծակի նման ամպերը ճեղքում,
Պոկում է թևով փրփուրը ջրի,
Ճախրում է ահա, ինչպես հզոր դև,
Սև, անագորույն ոգի փոթորկի,—
Եվ ծիծաղում է, և խուլ հեկեկում…
Որոտի ցասման, վրդովմունքի մեջ
Նա զգայուն դև — վաղուց է արդեն
Հոգնություն տեսնում։– Համոզված է նա,
Որ չեն պարուրի ամպերն արևին,
Չեն ծածկի ընդմիշտ, չեն ծածկի, օ, ոչ։ —
Ոռնում է քամին… Որոտը թնդում…
Կապույտ բոցի պես ամպերն են վառվում
Ծովի ալեկոծ անդունդի վրա…
Բռնում է ծովը կայծակի նետերն
Ու իր ահռելի ընդերքում մարում:
Կրակե կարմիր օձերի նման
Եվ գալարվում են, և կորչում ծովում
Այդ կայծակների ցոլքերը բոսոր։
— Փոթորիկը հիմա թինդով կըպայթի…
Դա խիզախ, հպարտ մրրկահավն է
Ճախրում սլացող կայծակների մեջ,
Ահեղ աղմըկող, հորդ ծովի վրա,
Դա հաղթանակի երգիչն է ճչում.
— Թող փոթորիկը ուժգնորեն պայթի…