Էջ:Maxim Gorky, Legends and poems (Մաքսիմ Գորկի, Լեգենդներ և պոեմներ).djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱԶԵԻ ԵՐԳԸ

Բարձր լեռների
Կատարը սողաց
Եվ պառկեց այնտեղ,
Խոնավ քարափում,
Գալարուն իժը՝
Հայացքը ծովին:

Բարձր արևն էր
Երկնքում շողում,
Եվ լեռներն էին
Շոգ՝ շնչում վերև,
Եվ ալիքները
Զարնըվում էին
Վարը՝ քարերին:

Իսկ ձորի միջով
Վարը, խավարում,
Սահանքն էր սահում
Դեպի ծովը լուրթ,
Զարկելով իրար
Քարերն հատակի,—
Փրփուրով պատած,
Հզոր, ալեհեր,
Կտրում էր լեռը
Եվ ծովը թափվում
Դժգոհ ոռնոցով։

Հանկարծ այն քարափն,
Ուր իժն էր պառկել,
Վերևից ընկավ
Վիրավոր բազեն՝
Փշըրված կրծքով,
Փետուրն արյունոտ։
Մի հատու ճիչով
Նա ընկավ գետին—
Եվ զարնըվում էր

-7-