Էջ:Maxim Gorky, Legends and poems (Մաքսիմ Գորկի, Լեգենդներ և պոեմներ).djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անզոր զայրույթով
Ամրակուռ քարին…
Իժը վախեցավ,
Ետ սողաց ճեպով,
Հասկացավ սակայն,
Որ կյանքին նրա
Մնացել է լոկ
Մի քանի վայրկյան…
Մոտ սողաց իսկույն
Մեռնող թռչունին
Եվ ֆշշաց ուղիղ
Աչքերին նրա.
«Ի՞նչ է, մեռնո՞ւմ ես…»։
— Այո, մեռնում եմ,—
Շշնջաց բազեն,
Խորը շնչելով.
— Ես լավ ապրեցի…
Ես բախտավոր եմ…
Քաջ կռվեցի ես…
Տեսա երկինքը…
Դու չես տեսնի այն
Երբեք այնքան մոտ…
«էհ, խեղճ արարած,
Ինչ է երկինքը.
Դատարկ տեղ միայն…
Ո՞նց սողամ այնտեղ…
Այստեղ ինձ համար
Ավելի լավ է.
Խոնավ ու տաք Է»:
Այսպես իժն ասաց
Ազատ թռչունին,
Ծիծաղեց հոգում
Նրա անհեթեթ
Մտքերի վրա,
Եվ այսպես խորհեց.
«Թռիր թե սողա—
Վախճանն հայտնի է…
Բոլորս էլ վերջը