Էջ:Maxim Gorky, Legends and poems (Մաքսիմ Գորկի, Լեգենդներ և պոեմներ).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գուցե թևերդ
Քեզ բարձրացընեն,
Եվ ապրես կրկին
Դու մի քիչ ևս
Քո վեհ տարերքում»։
Եվ հառնեց բազեն,
Եվ, խենթ ճչալով,
Գնաց եզերքը՝
Ճանկերը խոնավ
Քարին քսելով։
Եվ մոտեցավ նա,
Պարզեց թևերը,
Շնշեց կրծքով ողջ,
Բոցեց աչքերը–
Եվ գլորվեց վար։
Եվ, ինչպես քարը,
Սահելով ներքև,
Արագ ընկնում էր,
Կոտրում թևերը,
Եվ կորցնում էր
Ւր փետուրները…
Ջրի ալիքը
Գրկեց մարմինը,
Եվ լվանալով
Նրա արյունը,
Փրփուրով պատած
Մղեց դեպի ծովը։
Իսկ ալիքները
Տխուր հառաչով
Զարնըվում էին
Չոր քարերին ալն.
Եվ չէր երևում
Նրա մարմինը
Ծովի անսահման
Տարածության մեջ…
Քարափում պառկած
Խորհում էր երկար
Իժը թռչունի