Էջ:Maxim Gorky, Legends and poems (Մաքսիմ Գորկի, Լեգենդներ և պոեմներ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ահա թե որն է
Երկինք թոչելու
Հիմար հաճույքը…
Ընկնելու մեջ է…
Հիմար թռչուններ…
Հողին անընտել,
Ձանձրացած այնտեղ,
Նրանք ձգտում են
Դեպի երկինքը—
Եվ կյանքն են փնտրում
Անապատում տոթ:
Այնտեղ դատարկ է,
Այնտեղ լույս շատ կա,
Բայց չկա այնտեղ
Ուտելիք, չկա
Կենդանի մարմնի
Համար հենարան։
էլ ինչի՞ է այդ
Հպարտությունը…
էլ ինչի՞ է այդ
Հանդիմանանքը…
Նրա համար, որ
Ծածկեն նրանով
Իրենց տենչերի
Խելառ ընթացքը,
Որ նրանց ետև
Քողարկեն իրենց
Անպետքությունը
Այս կյանքի համար…
Հիմար թռչուններ…
Բայց չեն խաբի ինձ
Այլևս նրանց
Խենթ զրույցները…
Ես ինքս գիտեմ
Ամեն ինչ հիմա։
Ես ինքս արդեն
Տեսա երկինքը…
Վեր ճախրեցի ես