Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիրացուն նկատեց, որ այս ձայնը տպավորություն գործեց Կոմսի վերա, վասն որո և ասաց․

— Ես իմանում եմ, թե ո՛վ է դորա ածողը․ ահա՛, այն սպիտակ տանիցն է լսվում... Մահտեսի Թովմասի տանից․ նորա դուստրն է ածողը։

Արդարև մի վայրկենից հետո լսվեցավ մի քնքուշ և թարմ կանացի ձայն, որ երգում էր․

Աջովդ համատարած
Ջազդ մեր արտահալած
Փոյթ գումարեա
Յաշխարհ Արարատեան,
Ի վայր մեծ ծննդեան,
Որ այժմ է սեպհական
Օտար ազգաց։


296