Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնպե՜ս տենչարծարծ,
Որ Որմիզդը վես
Մնա զարմացած,
Միայն թե զոհե՜ս՝
Ինչ տենչում եմ ես»...
......................
Եվ շոշափվեցի՜ն
Ստինքներն կույսի —
Ու ծիրանեգույն՝
Խախտվեց կուսություն.
Եվ մոգպաշտը այն
Վերցընում մատյան
Եվ այնտեղ՝ կույսին
Գրանցում—լուսի՜ն:

է

ԴՈՒՐՍ ՉԵ՜Մ ՀԱՆԻ...

Իմ պարտեզի ծաղկանոցը իջնելով՝
Հանդիպում է ինձ զվարթերես մի տիկին.
Տեսքով սակայն տխուր սաստիկ ու խռով,
Խիստ թխագույն մի վերարկու կար հագին։
«Ողջույն քեզ, քո՜ւյր, հազար ողջույն տիրավանգ»:
Իսկ նա՝ «Ո՞վ ես, բնավ քեզ չեմ ճանաչում»։
«Ես նա եմ, քույր, ում պարտիզում որ զվարթ
Սոխակի միշտ թովիչ դայլայլն է հնչում»...
Նա դարձյալ, թե՝ «Ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում»։
«Օ՜, չըգիտե՞ս սիրո երգչին դու վսեմ»։
— Չեմ հասկանում՝ ինչ ես ասում մինչև իսկ։
«Եվ չե՜ս ժպտում, այո՛, ես այդ տեսնում եմ»...
Ակնթարթում նրա վզից բռնելով
Փաթաթվում եմ նրա խրոխտ բուրգերին...
Եվ այտերը վառում իմ տաք համբույրով.
Ջանում է նա գրկիս միջից փախուստ տալ,
Եվ բարձրացնում աղաղակող ձայնը—զո՜ւր.
Սեղմել եմ ես նրա մարմինը ամուր։
Նետվում է նա պարտեզիս դուռը դեպի.
Բայց նա տուժե՜ց... որովհետև ես իսկույն
Նրա ներքին ծնոտի տակ ցից դրի...
Ու զարթնելով իր խոր քնից՝
Հրեշտակն զգում է սին պատրանք
Տակը հոսող այն հեղուկից,
Որ բոլորին տալիս է կյանք։


401

26-162