Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որոնց անունը չուզեմ տալ.
Բայց որ գոնե՛ դու գաղափար
30 Ունենաս նոցա վերան,
(Թեև պետք չէ այս տեղումը
Այլ ես ասեմ քեզ կարճ բան)։

Կյանք ուրացողների մինը
Փորիս վերա նայելով
35 Հարցրեց հանկարծ՝ գազաններից
Մարդս ջոկվում է ինչո՞վ.
Ես ուզելով նախ և առաջ
Նորա խելքը լավ չափել,
Ասացի. դու ի՞նչ ես կարծում։
40 Նա սկսավ այս ասել.

«Մարդը կարող է մտածել,
Դատել, կշռել ու չափել,
Վատությունից հեռանալով՝
Բարիին մոտիկ լինել»։
45 Ծիծաղեցա նորա վերան,
Փորս վեր–վեր ցատկեցավ,
Գինո մառան կոկորդիցս
Հանկարծ այս խոսքը դուրս թռավ.

50 «Մարդը ջոկվում է գազանից,
Որ ձեռք ունի, ձեռք,— լսի՛ր,—
Խելք, միտք, խոսել ու մտածել...
Հիմար բաներ մի՛ խոսիլ»։
Անբավական շատ իմ խոսքից՝
Կյանք ուրացողը գնաց.
55 Ես ու Բաքոսը միասին
Սեղանում էինք նստած։

Հանկարծ Աստղիկ յուր որդվովը
Աչքիս առաջ կանգնեցավ.
Սրտես կարծես փոքրափորիս
60 Մի նոր զորություն հասավ։
Ջիլ չմնաց, որ զլվեցավ,
Քանի որ կա մարդումս.


23