Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին միշտ Չորս ուխտի հիսուսյաններից: Հիսուսյան կարգը ունենալով կիսաաշխարհական բնավորություն, զանազանվում էր այլ աբեղայական կարգերից նորանով, որ գեներալը կարո՛ղ էր արձակել կարգից այն անդամները, որ կամ մի բանով հանցավոր էին գտանվել, կամ անօգուտ էին կարգին: Մինչև անգամ ինքյանք անդամները կարող էին հրաժարական խնդիր տալ գեներալին, որ ազատ իրավունք ուներ արձակելու: Այն հիսուսյանները, որ ինքնակամ հրաժարվում էին կարգի օգտավետությունից, համարվում էին ուրացողք, հերետիկոսք, և պապի տված արտոնության զորութենովը կարելի էր բռնել նորանց, ուր և լինեին նոքա և դատել դատապարտել կարգի դատաստանովը. և եթե հարկավոր լիներ, աշխարհական իշխանավորները, երկյուղ կրելով, որ չարտաքսեին յուրյանց օգնությունը, երբ հիսուսյանք առաջին անգամ պահանջում էին: Քրեական հանցանքների համար հիսուսյանները չունեին հատկացուցած օրենքներ, յուրաքանչյուր առանձին պատահմունքների համար կամ գեներալը կամ կառավարիչը դնում էին յուրյանց վճիռը: Խոսինք այժմ հիսուսյանների ներքին կազմվածքի մասին: Հիսուսյանների ներքին կազմվածքը բաղկանում էր հետևյալ հասարակութեններից (corporatio). I կոլլեգիաներից, նորընծայական տներից և երևելի մարդերի բնակարաններից, II ուխտավորական տներից, III առաքելական ժողովներից (missia): Բացի սորանցից կային և այլ հիսուսյանք, որ առանձին գաղտնի երդումներով կապված էին կարգի հետ, բայց բնակում էին հիսուսյանների հասարակութենից դուրս: 1710 թվականին կարգը ուներ 612 կոլլեգիա, 340 ապարանք, 59 նորընծայական տուն, 200 առաքելական ժողով, և 20000 հիսուսյան, բացի կողմնակի հիսուսյաններից, որոնց թիվը անհամար էր Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի մեջ: Նոցա պատկանում էին և շատջ երևելի մարդիկ. ինչպես Ֆրանսիսկոս Բորջիան Կանդինյան զորագլուխը, Լյուդովիկոս XIV, կարդինալ Շոշֆուկո և մի քանի այլ մարդիկ: Ուխտապահների տները բաղկացնում էին կարգի էական մասնը և չէին կարող ոչինչ բանի տիրել, բայց ապարանքները, կոլլեգիաները և նորընծայական տները առաջինների նման գլխավոր պաշտոն չունեին կարգի մեջ և կարո՛ղ էին սեփականել ինքյանց շարժական կամ անշարժ կայք և կալված: Սորանով պարզվում է և հասկացվում է հիսուսյանների անհամար հարստությունը, չնայելով որ նոքա երդում էին կերել աղքատության ուխտը պահելու: Այս ահագին միությունը կառավարվում էր գեներալի, գավառա

118