առաւել քան զայս չիք պաշտօն լեզուի, և ո՜վ այդքան վստահ մինչև նոր օրինակ տրամաբանութեամբ առաջարկելով հետևեցուցանել այտի, թէ առ ազնուագործելոյ և մշակելոյ զլեզուն' պիտի խաթարել և կործանել կազմած բուն հայախօսութեանն՝ որ միակ աղբիւր ճանաչի առ ի լցուցանել զպակասութիւնս նորոյ լեզուին։ Ո՞րով հիմամբ մարթ է մտածել՝ որպէս թէ առաջի կայցէ կործանումն հնախօս լեզուին առ շինութեամբ նորոյն, ուսցուք ի լուսաւորեալ ազգաց, եթէ չզօրեմք մեզէն ճանաչել. զի՞նչ այլայլութիւն ձգեաց յինքն Կիկերոնեանն լեզու, մինչ ի նմանէ յառաջ եկին այնքան բազմաճիւղ բարբառք Եւրոպիոյ՝ Հռովմէականս անուանեալք. ո՛չինչ, և կրկին անգամ ասացից՝ ո՛չինչ. մեռեալն լատինաբանութիւն ո՛չ ևս բաւելով նորանոր հանգամանաց և որպիսութեանց ժամանակին, յար և նման հինն հայախօսութեան առ հայս՝ տեղի ետ ծնեչութեան նորոցն, և մի՛թէ նորանոր բարբառքն Հռովմէականք վնասեցին ինչ մեռեալն լատինախօսութեան՝ որ [զինչ և էր. նոյն և] մնացեալ է ցարդ ի մատենագրութիւնս հեղինակաց, և [այժմուս] պաշտի միայն առ սակաւաթիւ ուսումնական ոմանս, և այն մասնաւոր և [յո՛յժ մասնաւոր խորհրդով]։ Նոյն բան է և զհին հայկականէն։ Բայց ի սէր Աստուծոյ հարցանեմք աստանօր թէ զի՞նչ իմանան ուսումնականք հայոց պահպանութեամբ կամ կենդանութեամբ հնոյն լեզուի։ Քաջայայտ է ապաքէն, թէ հին լեզուն մեռեալ է և դնի ի խորս գերեզմանի, ըստ որում չունի կեանք և կիրառութիւն յընկերական կենցաղս, և զայս լեզու մեռեալ, [զայս լեզու (որ չէ լեզու, վասն զի լեզու ասի էապէս այն, որ կենդանի է, յար շարժողական ինչ մի խօսուն և ձայնաւոր ի շրթունս ազգի)], կրկին մեռուացնել անհնարին է, բայց գոնեայ պահպանել զայն պարտ էր՝ ասեն իմաստունքն հայոց. և մեք ասեմք. [կացցէ և] մնասցէ դա անդ, ուր էն, այսինքն կապեալ և կալանաւորէալ յիւրում դարաւոր գերեզմանի, զի դորա չի՛ք տեղի ի կենդանեացն աշխարհի, և յայժմուս ժամանակի՝ որ ամենևին ա՛յլ է քան զդարս Մովսիսի Խորենացւոյ, Եղիշէի և այլոց հնախօս հեղինակաց։ Բայց խառնել և շփոթել զդարս և զժամանակս և պահանջել, [անխորհրդաբար], զի Հայք 19-րորդ դարու հարմամբ կախարդական իմն գաւազանի թռուցեալ փոխադրիցին ի դարն չորրորդ կամ հինգերորդ հայկականս դպրութեան, և այն՝ յայսպիսի [տառապեալ] որպիսութեան միջի, յորպիսւոջ տեսանեմք զհայս (թէպէտ կոյրք ոչինչ տեսանեն, ըստ որում տեսութիւն չէ դոցա սեպհական), զայդպիսի բաբելոնեան խառնակութիւն ի խելապատակս հայոց ո՛չ գովեմք մեք, այլ ամենևին հաւան եմք նոցին իմաստուն մտածողացն, որ ուշի ուշով միտ եդեալ ժամանակացն փոփոխութեան և այժմեան որպիսութեան
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/12
Արտաքին տեսք