տվեց, թե Սրբազան Լիգայի և հիսուսյան աբեղաների կամքը այն էր, որ Հենրիկոս մեծի փոխանակ կարդինալ Կարոլոս Բուրբոնի նման թագավոր ունենան, որպեսզի կարողանան կամեցածների պես պարեցնել։ Մելեոնումը բռնվեցավ մի երիտասարդ մարդ Բարրիեր անունով, որի խոսքերից, որ ասել էր հրապարակական տեղում, կարելի էր եզրափակել, թե նա մի չար դիտավորություն ուներ թագավորի մասին։ Երբ բանը ընկավ հարցուփորձի, Բարրիերը խոստովանեցավ, թե արդարև կամենում էր Հենրիկոս IV-ին սպանել Օբրի և Վարադ հիսուսյանների խորհրդով: Հայր Վարադը պատվիրել է այս մարգին պաս պահել այս սուրբ գործը կատարելուց հառաջ (նա այսպես է անվանել այս մարդասպանությունը), մյուս օրը խոստովանեցրել է նորան և հաղորդել հիսուսյան կոլլեգիումի մեջ։ Բարրիերը պատժվեցավ (սպանվեցավ), իսկ հայր Վարադը փախավ գնաց Ֆլանդրիա։ Այս միջոցին բոլոր Ֆրանսիան երդում կերավ Հենրիկոսի անունով. միմիայն կապուսինյանք և հիսուսյանք հրաժարվեցան երդումից. այն պատճառով, որ հիսուսյան աբեղայքը չէին կամենում երդմնազանց լինել, ըստ որում այլ խորհրդի վերա էին. ինչպես կտեսանենք ներքեվումը։ Փարիզի համալսարանի աստվածաբանական և իրավաբանական ֆակուլտետները, դատապարտելով հիսուսյան աբեղաների այս ընթացքը պահանջեցին, որ աքսորվին հիսուսյանք Ֆրանսիայի միջից։ Համալսարանի կողմից փաստաբան նշանակվեցավ Անտուանտ Արնո, Պոր-րուալյան հռչակավոր անապատականի հայրը, որ հետո զոհ գնաց հիսուսյան աբեղաների չարագործությանը. պատճառ, հիսուսյանք չարաչար հանեցին որդուց հորը դեպի հիսուսյանները ատելության վրեժը։ Ընդհանուր էր գանգատը հիսուսյանների ձեռքից։ Հիսուսյանք տեսանում էին, որ վտանգը պատրաստ է միշտ յուրյանց համար և երբեք ազատվելու չեն, քանի կենդանի էր Հենրիկոս IV-ը, որ ատելով ատում էր հիսուսյանները և թե թույլ էր տալիս նորանց մնալ Ֆրանսիայի մեջ, միայն այն մասին էր, որ չասեն, թե երկյուղ էր կրում Հենրիկոսը հիսուսյաններից։ Հիսուսյան կոլլեգիումի մեջ ուսանում էր մի կիսախելք մոլակրոն մարդ, Հովհան Շատել (Chatel) անունով։ Հիսուսյանների համար մեծ աշխատանք չէ արժում նորա խելքին նստեցնել, թե ով որ սպանե Հեն
Sully, Economies rovales, T. I, р. 117.