Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

րիկոս IV-ը, մեծ պաշտոն կլինի, եթե ինքը կորչի այս հսկայական քաջագործությունը կատարելու ժամանակ։ Շատ էլ բորբոքված, վառված այս խրատներից, գնաց պալատական Գաբրիել անունով տիկինի տունը , ուր ամենայն երեկո գնում էր Հենրիկոս IV-ը, և մի ծածուկ տեղ պահվելով՝ սպասում էր թագավորի գալուն։ Գաբրիել տիկինը թագավորի հետ խոսելու ժամանակ, հանկարծ ցած ձգեց ձեռքից թաշկինակը, Հենրիկոսը խոնարհեցավ, որ վեր առնու․ և այս դիպվածը, փրկեց նոր կյանքը։ Ի՞նչպես։ Շատ էլ դուրս եկավ թաքնված տեղից, այսինքն վարագույրի քամակից, ուր կանգնած լինելով անտեսանելի էր թագավորին և տիկինին, բայց որովհետև թագավորը խոնարհել էր այս միջոցին, որ վեր առնու թաշկինակը, վասնորո դանակը հասավ նորա երեսին և թեթև վերք դրեց շրթունքի վերա և կոտրեց մի ատամը։ Այնպես շուտ կատարվեցավ այս շարժողությունը, պալատականք, որ կային տիկինի տըան մեջ, չիմացան իսկույն, թե ո՛վ վիրավորեց թագավորը։ Ինքը Հենրիկոսը կարծում էր, թե վիրավորվեցավ չար Մանտուրիայի ձեռքով, որ բնակվում էր այնտեղ․ վասնորո և գանչեց․ «Սատանան առնու հիմարին․ ինձ վիրավորեց»։ Այս խոսքերի վերա Մոնտինի ասպետը տեսավ մի անծանոթ մարդ, որ գնում էր կամաց դեպի դուռը․ իսկույն կանգնեցրեց նորան և ասաց․ «Երկուսիցս մինը վիրավորեց թագավորին․ կամ դու, կամ ես»։ Շատ էլ խոստովանեցավ, բայց չկամեցավ մատնել յուր խորհրդակիցքը։ Վերջապես բանտումը քանի անգամ հարցուփորձից հետո բանալով գաղտնիքի վարագուրը՝ մատնեց յուր խորհրդակիցքը։ Երբ հայտնեցին Հենրիկոս IV-ին այս բանը, նա հիվանդ պառկած տեղից ասաց շրջապատող պալատականներին. «Ուրեմն պիտո է, որ այս...հիսուսյան աբեղաների դատակնիքը խոսեր իմ բերանը (Fallait il done que ces b...de Jesuites soient convaincus par ma bouche)»: Պարլամենտը գործ դրեց ամենավճռական հնարներ: Շատելը դատապարտելով դեպի մահ, միևնույն ժամանակումը այսինքն 1594 թվականի դեկտեմբերի 29-ին վճռեց, թե «Հիսուսյան աբեղայք, իբրև հասարակաց հանգստությանը վրդովիչք և իբրև թշնամի թագավորի և տերությանը, պարտական են բոլորը-առանց բացառության-այս վճիռը հայտնվելուց երեք օրից հետո դուրս գալ Փարիզից. իսկ տասն և հինգ օրից հետո Ֆրանսիական տերության մի»

152