զբանկանութիւն շնչասպառ։ Զի՞նչ այդ տրամաբանութիւն ամենևին նոր և անբանական առ իմաստունս հայոց, որք յառաջարկութեանցս՝ թե Ազգ Հայոց անտէր և անպատսպար՝ մնայ ընդ երկար յետնեալ և պակասեալ մինչ ի սպառ ի լուսաւորութենէ, և թէ հինն լեզու՝ ո՛չ կարելով լինել նմա առաջնորդ ի լուսաւորութիւն, ըստ չունելոյ յինքեան զսննդարարն զայն հիւթ, զորպիսի պահանջէ դարս լուսաւորեալ՝ առ ի պահպանել ըստ կարի զկենդանութիւն բանականութեան ազդին և անհասկանալի միանգամայն և անմերձենալի լինելով նոր ժողովրդեանն, պիտոյ էր ուղի հատանել լուսաւորութեան ընդ կենդանին բարբառ, դնելով ի նմա ուղ և ծուծ բաւական առ ի կեանս հրաշագործել զննջեցեալ բանականութիւն, աստի յայսցանէ հետևեցոլցանեն, թէ կործանի ազգն, եթէ ո՛չ թարթափեսցի առ նսեմ լուսով հնոյն մատենադրութեան և եթէ ջովացեալ պարարտասցի անդաստան բանականութեան նորա կենդանի բարբառովն, որով վարին հայք առհասարակ յընկերական կենցաղս։ Չգիտեմք բնաւ, և զարմանք զմեզ պաշարեն՝ թէ զի՞նչ պատասխանի տալոց են մեզ իմաստունքդ մեր՝ եթէ ի բանից նոցա առեալ հարցցուք զնոսա, թէ վասն է՞ր ոչ կործանեցան ազինք Եւրոպիոյ, կամուրջ հաստելով լուսաւորութեան՝ զնորն բարբառ հասկանալի առ հասարակ այլ ի սմին հակառակէ գտեալ զմուտ նորոյ աշխարհի, ծաղկեցան և ծաղկին օր ըստ օրէ լուսաւոր և պայծառ հայեցողութեամբք ի բնաւս։ Այսու իսկ օտար ի ճշմարտութենէ կարծեօք յերբեմն ժամանակի, այն է ի կատարածի երեքտասաներորդ գարու, աբեղայամիտ դպրոցականք, ախոյեան յարուցեալ ընդդէմ անմահին Դանթեայ՝ որ զԱստուածայինն կատակերգութիւն (Божественная комедия) գրեաց ո՛չ ի լեզու լատին, այլ ի հասարակաց հասկանալի իտալական, ցվերջին ճիգն ճգնեցան խափան արկանել վերանորոդութեան լեզուին, կարկատելով զանհեդեդ պատճառանս, զոր օրինակ առնեն այսօր իմաստունք հայոց հնասէրք և մանաւանդ որ ի նոսա զարգացեալքն էին դպրոցական սահմանափակ տեսութեամբ. և զի՞նչ. կարացի՞ն արդեօք ստնանել զանպարտելի ճշմարտութիւնն՝ որ քարոզիւր բերանով իմաստնոյն Ղանթեայ. հալածանք առ ի դպրոցականաց ընդդէմ նորոյս իտալախօսութեան ոչ այլ ինչ պտղաբերեցին, եթէ ոչ քաջալերելով զժողովուրդն արձան զանմահ երախտագիտութեան կանգնել Դանթէայ և ճանապարհ հորդելով նմա և այլոց հետևողաց առողջ բանի՝ ի կազմել զնոր դարագլուխ լուսաւոր մատենա դրոլթեանմերկացեալ զխաւար տեսութիւն դպրոցական իմաստակաց: Այսպէս դատափետեալն ի յանցանս կործանութեան լեզուի հանդիսացալ զլուլխ անկեան հոյակապ իտալախօսութեան։ Եթէ հնասէրբ հայոց համարեն
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/16
Արտաքին տեսք