մութի կմախք, որ պահպանվում է Պետերբուրգյան մուզեոնի մեջ: Երբ որ 1806 թվականին Ռուսաստանից պատգամավորք էին արձակված դեպի Չինաստան, որոնց առաջնորդը էր գրաֆ Գոլովկինը, ճանապարհի վերա լույս ձգեց այդ կմախքը բնազնին Ադամսը, որ ուղեկից էր եղած հիշյալ պատգամավորներին։ Երբ որ սոքա վերադարձի վերա էին, Ադամսը հասավ Իրկուտսկ, և այստեղ մի վաճառական Պոպով անուն պատմեց նորան, թե սառնապատ ծովի եզերքումը, Լենա գետի բերանին շատ մոտ գտանվում է մի կենդանի ահագին մեծությամբ։ Ադամսը, յուր հետ առած մի տունգուզյան մեծավոր, որին պատկանում էր այն սահմանը, հանձն առավ ճանապարհորդել դեպի սառնապատ ծովը և վտանգավոր ու տառապագին ուղևորությունք շատ առնելուց հետո վերջումը հասավ այնտեղ, ուր ասած էին, թե գտանվում է այն ահագին գազանը։ Տունգուզյան գլխավորը Հովսեփ Շումախով պատմեց նորան, թե ինչպես լույս էր հանված մամմութը. այդ մարդու արժանի ուշադրության պատմութենից դնում ենք այստեղ այս ծանոթությունքը։ Տունգուզները, լինելով մի թափառական ազգ, չեն մնում միևնույն տեղում։ Նոքա, որ բնակում էին անտառների մեջ, և նոքա, որ տուն ու տեղ ունեին ծովեզերյայքի մոտ, սահմանյալ միջոցներով միասին դուրս են գնում չորքոտանի անասուններ և ձուկն որսալու համար։ Այսպիսի որսորդական ճանապարհորդության մի անգամ մասնակից լինելով հիշյալ գլխավորը Շումախով, լույս հանեց մամմութը սառցակոտորների մեջ, բայց չկարողացավ իսկույն ձեռք բերել այդ այլանդակ կենդանին։ Վերադառնալով դեպի տուն, հայտնեց նա այս խորհրդավոր հայտնագործությունը յուր կնոջը և բարեկամներին. բայց սոցա կարծիքը այդ բանի մասին ահ ու տրտմություն բերեց նորա վերա։ Ծերունիքը պատմեցին այնուհետև, թե նոքա յուրյանց հորերի ու պապերի բերանից լսած են, թե վաղ ժամանակներում մի այդպիսի այլանդակ գազան լույս է ընկել կղզու վերա, բայց ազգ ու ցեղը այն մարդու, որ առաջին անգամը տեսած էր դորան, շուտով բնաջինջ է եղել երկրի երեսից: Ուրեմն՝ մամմութը համարվեցավ մի չարագուշակ նշան, և տունգուզյան գլխավորը մտատանջության մեջ ընկավ, այլև հիվանդացավ ծանր ցավով։ Բայց ազատվելով այս հիվանդութենից, իսկույն սկսեց կրկին դարձուցանել յուր ուշադրությունը այդ գազանի վերա, մտածելով թե դորանից կարող էր շատ շահավետությունք ստանալ, ըստ որում դորա խեթկողական ատամները շատ մեծ ու սպիտակ էին։ 1804 թվակ. մարտ ամսի մեջ Շումախովը ձեռք բերեց այն մամմութը, որ սառցային սարերի մեջ բավական անարատ, մորթով ու մսով պատած պահպանվել
214