պարզվում էին դեպի դուրս, այնպես որ 10 կանգունից ավելի էր միջոցը երկու ծայրերի մեջ։ Եվ այդպիսի շնչավորք երամակով արածում էին այնպիսի բազմությամբ, ինչպես մեր ոչխարները. ո՛վ սքանչելիք։ Պատճառ, Սիբիրիայի գետեզերյայքումը և սառնապատ ծովի մոտակայքումը հանդիպում ենք այդպիսի ոսկրների միմյանց վերա կուտած. նույն բանը տեսանվում է շատ տեղ Անգլիայի և Ֆրանսիայի ծովեզերյայքումը, և ո՛ գիտե, թե այդպիսի շնչական մարմինք այդպիսի բազմությամբ ուր կարելի էր դեռևս գտանել պատահմամբ։ Բայց խնդիրը այն է, թե ի՛նչպես կարող էր մեր պես մի մարդ պահպանել յուր անձը այդպիսի հսկաներից նախնական աշխարհի մեջ. ո՛րպիսի թզուկ էր նույն ինքը փիլը,համեմատելով սորան նոցա հետ։
ՄԱՍՏՈԴՈՆԸ
է նույնպես այն վաղաժամանակյա հսկա շնչավորներից մինը, որ ամենևին անհետացած են։ Հավանական է, թե սա և մամմութ կենդանին ապրած էին միևնույն ժամանակում և միապես թաղվեցան փլատակների տակ, հեղափոխություն պատահելով երկրի վերա. պատճառ, շատ անգամ գտանում են երկուքի կմախքը միասին ամփոփած։ Մի փոքր նմանություն ունի և սա փիլի հետ. առհասարակ փիլն է, որի չափով պիտո էր չափել անհետացած նախնական շնչավորների մեծությունը։ Մի հսկայամարմին ռնգեղջյուր, որի վերա դեռևս անարատ մնացած էին մազերը, կաշին և միսը, գտած են սառած ավազի մեջ Վիլուի գետի մոտ հյուսիսային Սիբիրիայումը, բայց ամենայն տեղ, ուր հանդիպում են հանքային մնացորդք վաղաժամանակյա փիլերի, գտանում են ռնգեղջյուրների ոսկրներ. բայց սոցա ազգը նախնական ժամանակներումը ավելի մեծ էր, քան թե այժմյանը։ Եվ նիլոսյան կամ թե գետային ձիու կմախքներ գտանում են Գերմանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի մեջ, բայց առավել հաճախ Իտալիայումը, Արնո գետաձորի մեջ, որ բավական զգալի նմանություն ունեին այժմյան նիլոսաձիու հետ, որ ապրում էր Եգիպտոսումը։
ՄԵԳԱԹԵՐԻՈՆԸ
Մի հսկա, դանդաղկոտ կենդանի, կամ բառացի մտքով՝ «մեծ գազան», որ նշանավոր է յուր գլխի, ոտերի և ճանկերի օտարատեսիլ անհեթեթ կերպարանքով։ Նորա մարմինը ամենևին զրահապատ է, ունի 14 ոտնաչափ երկայնություն և 8 ոտնաչափ բարձրություն և ահագին ծանրություն, այնպես որ անկարող էր դեպի վեր մագլցել։ Առաջի ոտ
216