Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԵՎ ՄԽԻԹԱՐՅԱՆՔ

Հոդված առաջին

ՄԽԻԹԱՐԸ

Տասներեքերորդ դարու ելքումը Հայաստանի վերջին արքայական տունը՝ Ռուբենյանց իշխանությունը շիջանելով, կորուսին հայերը յուրյանց ազատության վերջին մնացորդը։ Ազգի մի մասը, մնալով յուր հայրենական աշխարհի մեջ, մեռանում է յուր տների փլատակների և թշնամու սրի տակ. մյուս մասը, հոժարակամ տարագիր գնալով յուր աշխարհից, ցան ու ցիր է լինում դեպի երկրի չորս կողմերը, որոնելով՝ աշխարհի վերա մի տեղ, ուր կարո՛ղ էր դնել յուր գլուխը, ուր կարո՛ղ էր որևիցե ճանապարհ ով վաստակել յուր օրական ապրուստը։ Այս թշվառ իրողութենների մեջ շիջավ Հայաստանում լուսավորության ճրագը, այստեղ ու այնտեղ շատ աղոտափայլ պահպանվելով միայն Հայաստանի վանքերի մեջ։ Բայց ի՛նչ էր այդ պահպանությունը համեմատելով այն կարոտության հետ, որ զգում էր ազգը։ Մարդկության առաջև բացվում էր նոր անցքերի տեսարանը, մարդկային իմացականությունը միջին դարերի վերջումը խմորվելով դուրս է թափվում հեղեղաբար, ազգերի դրությունը բարվոքելու, տգիտության խավարը փարատելու և նոր ասպարեզներ բանալու մարդկային գործականության համար։ Այնտեղ Կոլոմբոսը յուր առաջարկությունքը ձեռքին ծեծում էր թագավորների դուռերը և ստանալով մի փոքր պաշտպանություն մտանում էր խորհրդական ծովերի մեջ մարդկության համար նոր աշխարհ բանալու. մյուս տեղ Գուտտենբերգը յուր սրածայր գործիքին ենթարկելով ձայն նշանակող տառերը, հնարավորում էր տպագրության գյուտը, որով պիտո է ազատվեր մարդկային միտք ու բանականությունը մագաղաթների բանտից և թև ու թռիչք ստանալով պիտո է տարածվեր ամենայն տեղ, մի հատ մարդու սեփականությունը հասարակաց մարդկության սեփականություն շինելով. մի այլ տեղ մարդկությունը հոգևոր անարժան

229