կրոնի խավարի մեջ, պիտո է խարխափելով քայլեին և այն կառած ու կապած անտանելի ծանր շղթաներով, մինչդեռ քրիստոնյան, ազատության կնիքը ճակատին, արձակ համարձակ կարող էր ընթանալ այն տիեզերական լապտերի լուսով, որի յուղը էր փրկողի արյունը։ Ոչինչ զարմանալու բան չկա. «Ծառը յուր պտղիցն է ճանաչվում»,- քարոզում է Քրիստոսը,— թզենին թուզ կբերե, իսկ փուշը՝ փուշ։ Այդ տեսակ առաջնությունը և նախամեծարությունը ազգերի, որպես և դորա հակառակ, նոցա ետ մնալը և թշվառությունը, այդ բոլորը, ասում ենք, շատ բնական կերպով, նոցա կրոնի հետևանքն է։ Կրոնի մեջ կերպարանագործվում է մարդու հոգին և բանականությունը. և այս կրոնն է նորա հոգեկան և բանական գործունեության աղբյուրը և շարժառիթը։ Այսչափ կրոնի վերա․ մեր խորհուրդն էր ցույց տալ միայն կրոնի ինչությունը և խորհուրդը*. բեր այժմ խոսենք յուր կարգով և պապականության վերա, որովհետև դա երկրորդ մասն է այս հոդվածի մեջ լուծանելու խնդրին։ Ի՛նչ է պապականությունը. մեր համար ծանր լուծանելու խնդիր, որովհետև մեր ազգը մինչև այսօր առաջնորդվելով պապական աբեղաների գրած գրքերով, մի անմերձենալի վարագուրի տակ ծածկած լինելով նորա աչքից պապականության ստույգ ինչությունը. մյուս կողմից, անտեղյակ լինելով ընդհանուր մարդկության պատմությանը, մեր խոսելիքը երևելու էին մի օտար աշխարհից եկած ձայն, նոքա զարմացած ապշելու էին, եթե մեք համարձակ ձեռքով ճեղքելով այդ
- Այս առարկայի առավել մանրամասն քննութենների հանդեսը է աստվածաբանական գիտութենների մեջ. իսկ մեք, առ այժմս, աստվածաբանություն գրելու միտք չունինք. վասնորո թող հերիք լինի մեր խոսածը կրոնի վերա, մանավանդ, երկարաբանելով այդ մասին, կհեռանայինք մեր ուղղակի խորհրդից և գուցե վշտացնեինք ևս մի քանի սխոլաստիկների անձնասիրություն, որոնք կարդալով Բիլուարդի, Հաբերտի և Ալբերտի աստվածաբանությունքը, այլև հատ ու կոտոր տեղեկություններ քաղելով, եկեղեցական սուրբ հարց մասին, մեր ազգային հեղինակների գործերից, յուրյանց համար մագիստրոսանում և վարդապետանում էին երազներում։ Մի հատ է այս ողբալի բանի պատճառը,— կույր և կամակոր տգիտությունը, որ մեր սիրական հայերի արմատական ախտերից մինն է։ Այս ծանր խոսքը ասում ենք ոչ թե նայելով ազգի այժմյան սառնությանը դեպի ուսումնականություն, ոչ թե տեսանելով այժմյան անսրտությունը դեպի չուսավորություն, այլ մանավանդ վկա ունինք մեր խոսքերին անզուգական Մովսես Խորենացին, այն պատկառելի և խնկելի ծերունին, որ յուր օրերումը տեսանելով հայերի փախչելը լուսավորութենից, կարծում է ոչ թե այդ բանը եղած է միայն յութ
օրերումը, այլ և հին ժամանակներում, թող խոսե ինքը Քերթողահայրը. «Այլ թույլ թուփ