տեղի աբեղեանդ Հայոց հալածական արարին։ Ո՞չ զԼուսաւորիչն և զտգիտահալած զգրեանն նորա առ անգիտութեան «փաթաղիկէս» կոչէին. և այլ բազում ինչ իրօք թշնամանեալ՝ յետոյ ապա յաղագս այլոց ամօթոյ զխաբէական զեպիսկոպոսութիւնս նման դեղոց մահու արբուցեալ սրբոյն հեղձուցին. որոց ի ժամ վախճանին զի՞նչպիսի ահաւոր նզովս գրով ի վերայ գլխաւորաց քահանայութեանդ ասացեալ է ձեզէն իսկ գիտէք տեղեկացեալք... Զnuկերսն ի գերեզմանէն հանել տային և գետ արկանել, զհրեշտականման այրն զտէր նոյն անհանգիստ հալածանօք վախճանեցուցին, որք և այժմ դեռ ևս անյագութեամբ գինով ընդ մեռելոյն կագին»: Մի՞թե հնար է ընդ ապերախտութիւն պարեգօտաւորացս չքստմնիլ...
Մամբրէ վերծանող, եղբայր Մովսիսի Խորենացւոյ, աւանդէ մեզ զքանի մի ճառս, յորոց երկուք դեռ տեսին զլոյս, ի յարութիւնն Ղազարու, և ի գալուստ Քրիստոսի յԵրուսաղէմ աւանակաւ։
Դաւիթ, կոչեցեալն Անյաղթ, կամ փիլիսոփայ, յորդեգրաց Մեծին Սահակայ և Մեսրոպայ և քեռորդի Մովսիսի Խորենացւոյ, ստացեալ զուսումն և զգիտութիւն յԱլեքսանդրիա, յԱթէնս և ի Բիւզանդիոն թողու զկնի իւր զքանի մի երկասիրութիւնս, որպիսիք են «Յաղագս սկզբանց», թարգմանութիւն Արիստոտելական Պորփիւրոսին, «Սանմանք փիլիփոսականք» և այլ այսպիսիք, հայախоսութիւն հեղինակիս օտար է բոլորովին ի հայախօսութեանց այլոց հայկաբանից, ոճ գրութեանն ստրկացեալ յունական բաղդասութեան։
Ղազար Փարպեցի, որոյ կենաց և վարուց եթէ ոք վերահասու լինել կամիցի կարէ տեսանել ի Թղթի նորա առ Վահան, տէրն Մամիկոնէից, տպեալ ի Մոսկվա յամի 1853, աշխատութեամբ արգոյ գիտնականի Մկրտչի էմին, վերագրաւս «Մեղադրութիւն ստախօս աբեղայից»: Այս Ղազար Փարպեցի արարեալ է զպատմութիւն հայոց ի 388 թուականէ մինչ ց484 թուականն զկնի Քրիստոսի, ուր նկարագրէ զգիւտ գրոց ի Մեսրոպայ, զլուսաւորութեանն տարածել, զթարգմանութիւն սուրբ գրոց, զպատերազմ Հայոց ընդ Պարսից, զարգաւանդութիւն Այրարատայ, զբարօրութիւն ազգին ընդ մարզպանութեամբ Վահանայ Մամիկոնէի իւրոյ պաշտպանի։ Ոգի հեղինակիս անվեհեր և գրուածք սորա ամենայնիւ ճշգրտապատումք, ի հայկաբանութեանն մասին համարի ընդ առաջինսն, թէպէտ ի տեղիս տեղիս ցուցանէ ճապաղ ոճ խօսից և ամենևին հակառակ ամփոփախօս Մովսիսի Խորենացւոյ։
Եղիշէ եպիսկոպոս Ամատունեաց, աշակերտ Սահակայ Պարթևի և Մեծին Մեսրոպայ, քարտուղար Վարդանայ Մամիկոնէի սպարապետի