Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նին, ծանի՛ր զի այդ մտածութիւն չունի յայս գործ. զի դիտումն Դիսսերտացիօնին է ցուցանել, թէ մարթ է ուղղափառաց հաղորդութիւն առնել ընդ հերձուածողաց ի հոգևորս, այդ կարծիք մերժելի է յինէն: Իսկ դիտումն Վահանին է ցուցանել, թե եկեղեցի Հայոց իբր եկեղեցի ընդունի զամենայն ճշմարտութիւն հաւատոյ: Եթէ ունիս զօրինակ, առաջնոյ թղթոյն գրելոյ յինէն առ սրբազան ժողովն, ընթերցի՛ր, զի յայն թուղթ բովանդակի Վահանն: Դնեմ ի գրիս թուղթ մի համառօտ, որոյ օրինակն այս է: Առ սրբազան Հայրդ երկու գիրս գրեցի, առ սրբազան ժողովն իբրև բողոք, զայս գրեմ առ սրբութիւնդ իբրև աղերս, լուեալ եք և լսէք զվիճակ ուղղափառաց քաղաքիս, բաժանումն անզօդելի գայթակղութիւն անասելի, բամբասանք սոսկալի, անուն քահանայութեան ընդ ոտիւք աշխարհականաց հեծէ պատճառաւ դադարման առաքելութեան մերոյ և տպագրութեան: Այս հուր օր յօրէ բորբոքեալ տոչորէ և ոչ ունի շիջանիլ հնարիւք առանձին մարդոյ: Հա՛յր սուրբ, ձեռն սրբութեանդ կարէ բարեկարգել, իբրև այն որ գլուխ եկեղեցւոյն Քրիստոսի. ապա թէ ոչ, կատարածն հայի ի յատակս դժոխոց: Այո՛, ձեռն սրբութեանդ, որոյ հայրագութ տեսչութեանն կամ յամենայնի հնազանդ ծառայ:

Հայր Միքայել Չամչեան

Ինչպես վերևումը ասացինք, այս նամակը կարող է վկայել այն բանին, թե Մխիթարյանց մատենագրական գործունեությունը ուներ երկու շարժառիթ. մինին հետևելով աշխատում էին հաճոյանալ ազգին, մյուսին հետևելով հաճոյանալ Հռովմի պապին: Ահա գերապատիվ Չամչյանը և նորա գործերը. գրում է Վահան հաւատոյ գիրքը՝ հայոց եկեղեցու իրավունքը, ծեսերը և դավանաբանությունը պաշտպանելու համար կոլլեգիացոց և մյուսների երեսից, իսկ Հայոց պատմության մեջ ամենայն քայլափոխում զոհում է հայոց եկեղեցու անկախությունը Հռովմի Վատիկանին. այնտեղ հայոց կաթողիկոսքը հպատակում են Հռովմի պապին, այստեղ ճանաչում են նորա գլխավորությունը, այնտեղ հայոց ազգի մեծ մասը ընդունում է Քաղկեդոնի ժողովքը, այստեղ մինչև անգամ Հովհաննես կաթողիկոսը քաղկեդոնական է մինչև յուր կաթողիկոսանալը: Մեր մինչև այժմ ասածները բացի Չամչյանից ապացուցանում են և մյուսքը: Այս նամակից երևում է ահա, որ Ավգերյան Մկրտիչ և Փափազյան Իգնատիոս վարդապետքը համախոհ են Չամչյանին և պաշտպանում են նորան Վատիկանի դատաստանի առաջև, ուրեմն համաձայն են Չամչյանին հաստատ մնալ հայոց եկեղեցու ինքնօրեն եկեղեցության վերա, բայց Ավգերյանի՝ Թասսոնի թարգմանությունը, և Փափազյանի Եկեղեցական պատմությունը ապացուցանում են մի ուրիշ բան, այդ մի ողբալի բան է, նոցա կամակոր և ֆանատիկոս պապականությունը: Այդ գործերի մեջ մեք հանդիպում ենք նոցա որպես իտալական ճիզվիթների, բայց ոչ ավելի:

282