ընծայեր նորան, որ և զբոսեցուցիչ և օգտակար կլիներ նորա երեխային, և որ չնայելով մաքուր և լավ թղթի վերա պատկերազարդ տպագրութեանը, շատ դյուրագին է, մանավանդ համեմատելով Պետերբուրգ քաղաքի մեջ գիրք տպելու պայմանների հետ: Այս գրքի գինը նշանակել է թարգմանիչը 65 կոպեկ արծաթ: Ժողովրդական լեզվի մասին, որով գրված է այդ աշխատությունը, կարող ենք տալ այսպիսի կարծիք: Պ. Գամառ—Քաթիպայի աշխատությունքը, տետրակներով տպած մինչև այժմ, բավական տարբեր են այս ներկա աշխատութենից. ասված տետրակների մեջ մեք ամենայն քայլափոխում տեսանում ենք, որ պ. Գամառ—Քաթիպան ուշադիր չէ լեզվի մաքրությանը, այլ շատ անգամ թույլ տալով օտարի խոսքեր կամ տեղական մասնիկներ, որոնցից կարելի է փախչել լեզվի ժողովրդականությունը կորուսանելու աղճատում է լեզվի անարատությունը. ճշմարիտ է և այն, որ շատ անգամ այդ աշխատությունքը տաղաչափության ստիպանքի տակ լինելով, հարկադրում են պ. Գամառ—Քաթիպային զոհել լեզվի մաքրությունը և հատկությունը անգամ, թեպետ մի գովանի բան չէր դա: Պ. Գամառ—Քաթիպայի ասածը՝ «գրել այնպես, ինչպես որ խոսում են և խոսել այնպես, ինչպես որ գրում են», այդ առածը, որ նա անդադար գործ է ածում յուր աշխատութենների ճակատում, մեք չենք տեսանում, որպես ընդհանուր ուղղություն նորա բոլոր աշխատութենների մեջ, նորա «Նոր այբբենարանը» գրած է այնպիսի լեզվով, որով չէր խոսում ժողովուրդը. ի՛նչ էր ինքնահակառակության պատճառը: Եթե պ. Գամառ-Քաթիպայի սրտի վկայությունը համաձայն է նորա գործածած Կառամզինի իմաստուն խոսքին, ապա ի՞նչպես պիտո է մեկնել նորա գործակատարությունը, որ անհամաձայն է այդ առածին, մանավանդ այնպիսի գրքի մեջ, որ առաջի անգամ պիտի ողջուներ հայոց մանուկը, որ չգիտեր դեռևս ընթեռնուլ: Ներկա աշխատության մեջ, որ է «Ռոբինզոն Կռուզոյի պատմությունը», եթե սորան համեմատեք նորա տետրակների հետ, տեսանում ենք, որ հեղինակը փոքր ի շատե ուշը դարձուցել է լեզվի մեջ անխտիր երևում են տարերքը երկու գլխավոր ժողովրդական բարբառների, այսինքն, Հայաստանի և Տաճկաստանի: Բացառականքը շինվում են առհասարակ ից մասնիկներով, բայց երբեմն մի անհասկանալի պատճառով, պ. Գամառ-Քատիպան հետևում
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/285
Արտաքին տեսք