Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յությունքը, որ այժմ պակաս են մեզ։ Նոր ֆիզիկական ցուցակների մեջ նշանակված են ո՛չ թե միայն մարդկային զանազան ցեղերի տեսակները, այլև զանազան ցեղեր չորքոտանի շնչավորների, թռչունների, միջատների, ցամաքային և ծովային բուսականների։ Եթե մի այլ ժամանակամիջոցի համար ունեցած էինք մեք այս բոլոր փաստերը, այն ժամանակ մեզ հեշտ կլիներ ցույց տալ ցամաքի և ծովերի սահմանքը։ Երկրագետքը ամենայն եռանդով աշխատում են այս խնդիրը լուծանել, որոնելով հողակարգերի մեջ թաղված քարացած էակներ, կենդանական և բուսական արարածներից։ Ափսո՛ս, որ օվկիանոսը կուլ տալով մեծ մասը նախկին ցամաքահողի, արգելառիթ է լինում մարդուն հավաքել կատարյալ տեղեկություններ առաջին ժամանակամիջոցի մասին: Տեսանենք, թե ի՛նչ խնդիր է մնում դեռևս լուծանելու։ Բիոտը ճշմարիտ ասաց, թե ինչ որ հայտնագործած է երեկ՝ շատ հեշտ է թվում, ինչ որ էգուց պիտի հայտնագործվի, թվում է շատ դժվար։ Ամենայն խնդիր, որ լուծվել էր, կորուսանում է արդեն յուր գինը, մինչ մարդկային խելքը հազիվհազ կարողանում է ներս տանել գիտութենների տարեգրության մեջ նորանոր հայտնագործությունքը և անդադար հանդեպ է վազում գալոց հառաջադիմութեններին։ Առաջին հետևանքը, որ դուրս է գալիս երկրագունդի կազմակերպութենից, է նորա ձևը։ Հեղանուտ և յուր առանցքի չորս կողմով ման եկող մարմինը բնականաբար պիտո է գունդի ձև ստանար, որպիսի և է մեր երկիրը։ Երկրագունդի սեղմված լինելը ճշտությամբ սահմանելու համար պարապել են զանազան ազգերի ուսումնականք. թայց ոուս ուսումնականների աշխատությունքը յուրյանց մեծությամբ և ճշտությամբ համարյա՛ թե անցանում են մյուս ուրիշներից։ Հերիք է հիշել այստեղ, որ նոր ժամանակներումս հասարակածի մեծ կամարը, Սառած օվկիանոսից մինչև Սև ծովը, չափված ու ավարտված է բացի երկրագունդի սեղմված լինելը բևեռներում երկրագունդի տրամագծի 1/300 մասնով, ճիշտ չափողությունքը ցույց են տալիս, որ երկիրը չունի և կանոնավոր էլլիպսոիդի (երկայնաբոլորակի) ձև։ Միջին լայնութենների մեջ և Եվրոպայում երևում է մի փոքր հաստություն կամ որպես թե հավելվածական գոտի։ Բաբինեի կարծիքով, ցամաքահողքը շրջանակվում են երկրի առանցքի վերա, արևմուտքից դեպի արևելք առավել արագությամբ, քան թե կենտրոնական գազանման մարմինը։ Այս պատճառից բոլոր մագնիտյան հասարակածքը մի փոքր ետ են մնում և մի փոքր հառաջ են շարժվում դեպի արևմուտք։ Այս բանր պարզելու համար միտքերս բերենք, որ

306