Փարիզի մեջ 1666 թվակ. Գիտութենների ճեմարանը սահմանելու ժամանակ մագնիտյան սլաքը ցույց էր տալիս ուղիղ դեպի հյուսիս, այսինքն մագնիտյան հասարակածը ուղղակի տեղն էր ընկնում բնականի վերա։ Մի քանի տարի անցանելուց հետո մագնիտյան բևեռը հեռացավ մի փոքր դեպի արևմուտք, և մագնիտյան սլաքը սկսեց ուղղակի դեպի հյուսիս ցույց տալ արդեն Լոնդոնի մեջ. դորանից մի քանի տարի հետո՝ Իռլանդիայում, իսկ մեր ժամանակներում պիտո է անցանել արևմտյան օվկիանոսից և հասանել մինչև 96° արևմտյան երկայնության Գրինվիչից, որ կարողանաս գտանել մագնիտյան հասարակածը, որ ընկնում էր բուն մագնիտյան բևեռի վերա։ Հազար հինգ հարյուր տարուց հետո մագնիտյան հասարակածքը կատարյալ շրջան կկատարեն, և դույն այդ ժամանակ ցամաքահողքը մի անգամ ավելի կսկսեն շրջանակվիլ համեմատելով կենտրոնական գազանման մարմնի հետ։ Թողնելով կարծիքների աշխարհը, ասենք որ երկրագունդը, յուր ներքին կազմակերպությամբ, նմանում է մի մեծ էլեքտրական մեքենայի, որի մեջ երկրի հողակեղևը շոշափում է անդադար ներքին հեղանյութքը։ Եվ ահա մեք ունինք մեր ձեռքումը մինչև այժմ անմեկնելի հյուսիսային և հարավային փայլողութենների հառաջացուցիչ պատճառը։ Մեր բոլոր իմացածը երկնքի հրաշալի կրակների մասին է այս, որ դոքա կապակցություն ունին շարժական էլեքտրականության հետ և, լուսավորելով երկինքը, ներգործում են մինչև փայլողության վերջը, մագնիտյան սլաքի վերա։ Արդարև, օտարոտի երևույթ չէ՞ արդյոք, որ պողովատյա մագնիսացուցած սլաքը, կախված լինելով փարիզյան աստեղաբաշխական դիտանոցի տակ, դողդողում է և օրորվում է հյուսիսային փայլողութենից։ Մեր նկատած բոլոր աստեղաբաշխական ժամանակներից, զոր օրինակ՝ լուսնի ամիսը, արեգակնային տարին, արևի չորս կողմով շրջանառությունը, այս բոլորից ոչ մինը չէ ցույց տալիս մի կանոնավորություն։ Միմիայն երկրային օրերը անփոփոխ են և կարող են որպես չափ ծառայել ժամանակ չափելու մեջ, բայց այսքան պիտո է ասել, որ մեր տարին կարճ է մի քանի վայրկենով, քան թե այն տարիները, երբ սկսած էին տարեհաշվությունքը։ Լուսնի ընթացքը բավական անկանոն է. և մեք, որպես չափ ժամանակի, ընդունում ենք օրը։ Pայց ստո՞ւյգ է, որ գետնի շրջանառությունը յուր առանցքի վերա ենթարկված չէ ոչ մի փոփոխության։ Այո՛, եթե հաշվի տակ ձգենք, որ երկրային մարմինքը- երկրի կոտորները, որ ընկնում էին երկրագունդի կենտրոնի վերա, ամենևին ոչինչ են, համեմատելով բովանդակ երկրագունդի հետ. այ
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/307
Արտաքին տեսք